Պատմության այս օրը (մայիսի 28)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ Առաջին հանրապետության օր, Ադրբեջան՝ Հանրապետության օր, Բելոռուս, Ղրղզստան և Ռուսաստան՝ Սահմանապահի օր, Եթովպիա՝ Ռազմական ռեժիմի անկման օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1877 - ռուսական զորքերը մտել են Ալաշկերտ։
1878 - ծնվել է ճարտարապետ Նիկոլայ Մադաթովը։
1903 - ծնվել է ֆիզիոլոգ, ՀԳԱ թղթակից անդամ, ակադեմիկոս էրզաս Հասրաթյանը։
1915 - ծնվել է կենսաբան Սարգիս Հակոբյանը։
1918 - Թիֆլիսում հռչակվել է Հայաստանի Դեմոկրատական Հանարապետության անկախությունը։
1926 - ծնվել է ակնաբույժ Տատյանա Հովսեփյանը։
1927 - ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել առաջին ծրարները, որոնք իրենց վրա ունեցել են տպագրված նամականիշներ։
1938 - ծնվել է հայազգի խորհրդային կինոգետ, կինոքննադատ, Պետկինոյի նախագահ Արմեն Մեդվեդևը։
1956 - ծնվել է քաղաքական և պետական գործիչ Ալբերտ Բազեյանը։
1959 - ծնվել է ֆրանսահայ անիմատոր Շարլ Բերբերյանը։
1988 - ԼՂՀ-ի պետական և կուսակցական ղեկավար օրգանները նամակ են հղել ԽՄԿԿ Կենտկոմ խնդրանքով, որ առկա ծանր իրավիճակի պայմաններում մինչև ինքնավար մարզի վերջնական կարգավիճակը որոշելը այն հանել Ադրբեջանական ԽՍՀ-ի ենթակայությունից։
1989 - վախճանվել է բանաստեղծ Խաչիկ Հրաչյանը։
- Հայկական ԽՍՀ-ում տեղի են ունեցել ցույցեր և հռչակվել է Հայաստանի պետական ինքնիշխանությունը։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բուրունդուի հետ։
- Հայաստանը դարձել է Միջազգային Առժույթային Հիմնադրամի անդամ։
2001 - Երևանում բացվել է Աչքի լազերային վիրահատության կենտրոնը:
2002 - Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Երիտասարդության ազգային խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի, բազմաթիվ սփյուռքահայ հյուրերի մասնակցությամբ բացվել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի երևանյան գրասենյակը:
2003 - Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվեի են դրվել նաև սահմանադրական փոփոխությունները, բայց այդ փոփոխությունները չեն ստացել ժողովրդի քվեն:
2005 - Քոչարյանը Ազնավուրին է հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևը` Հայրենիքի շքանշանը, ասելով, որ այն ևս մեկ հավաստիք է հայ ժողովրդի` իր մեծ հայրենակցի հանդեպ ունեցած սիրո ու երախտիքի:
2006 - մասնագետները ձեռնամուխ են եղել Սև ծովում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի «սև արկղերի» վերծանմանը:
2009 - քանի որ Ադրբեջանը արգելել է Ջուղայի գերեզմանատուն այցելել միջազգային դիտորդներին, Ամերիկայի աստղագիտական հետազոտությունների կենտրոնը համեմատել է 2003 թվականի և 2008 թվականի գերեզմանատան արբանյակային լուսանկարները և հաստատել, որ Ջուղայի գերեզմանատունը և այնտեղ գտնվող խաչքարերը ոչնչացված են։
2011 - «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից համաներման որոշմամբ ազատ է արձակվել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
2013 - Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը եղել է Հայաստանում, որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր:
2015 - Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը մերժել է ադրբեջանցի Շահբազ Գուլիևի ու Իլհամ Ասկերովի վճռաբեկ բողոքը՝ անփոփոխ թողնելով Վերաքննիչ դատարանի դատավճիռը, որով նրանցից մեկը դատապարտվել էր ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, դիվերսիայի և սպանության մեղադրանքով:
2016 - Երևանում հանդիսավորությամբ բացվել է Գարեգին Նժդեհի արձանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1539 - իսպանացի կոնկիստադոր և Կուբայի գուբերնատոր Էռնանդո դե Սոտոն մտել է Ֆլորիդայի ափերում գտնվող Տամպու ծոց, նրա 6 000-ոց բանակը կտրել անցել է ներկայիս Ջորջիայի տարածքը և 1542 թվականին հասել Միսսիսիպի։
1644 - անգլիական քաղաքացիական պատերազմի ժամանակ Ջեյմս Ստենլիի ղեկավարած ռոյալիստները գրոհով վերցրել են Բոլթոնը, որի արդյունքում տեղի է ունեցել այսպես կոչված «բոլթոնյան սպանդը»։
- Բոստոնում հիմնադրվել է առաջին բաբտիստական համայքը։
1738 - ծնվել է ֆրանսիացի բժիշկ և քաղաքական գործիչ Ժոզեֆ Գիլյոտինը, որի անունից է անվանվել գիլյոտինան։
1738 - Լոնդոնում ստեղծվել է առաջին փակ լողավազանը։
1812 - Կուտուզովը կնքել է Բուխարեստյան հաշտությունը թուրքերի հետ, ըստ որի՝ Ռուսաստանը ստացել է Բեսարաբիան, և Դանուբի ակունքը, ավարտվել է 1806 թվականի ռուս-թուրքական պատերազմը։
1830 - ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջեկսոնը ստորագրել է հնդկացիների վերաբնակեցման հրամանագիրը, ըստ որի՝ նրանք հրաժարվում են իրենց հողերից Միսսիսիպիում բոլոր քաղաքացիական իրավունքներից և ազատություններից օգտվելու պայմանով։
1858 - կնքվել է Անգուրյան պայմանագիրը, ըստ որի՝ Ամուրի մարզը անցել է Ռուսաստանին, իսկ Ուսսուրական մարզը սահմանվել է որպես Չինաստանի հետ համատեղ օգտագործման տարածք։
1863 - Բոստոնում ստեղծվել է առաջին ռազմական ստորաբաժանումը, որը ամբողջությամբ բաղկացած է եղել սևամորթներից։
1905 - ռուսական նավատորմը ջախջախվել է Ցուսիմյան ճակատամարտում։
1908 - ծնվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հայտնի է Ջեյմս Բոնդի մասին իր վեպերով։
1928 - միաձուլվել են «Կրայսլեր» և «Դոդժ» ավտոմոբիլային կոնցեռները։
1957 - ԱՄՆ-ում հիմնադրվել է Ձայնագրության ազգային ակադեմիան, որն էլ հանձնում է երաժշտության աշխարհում հայտնի մրցանակը՝ «Գրեմմին»։
1987 - Մոսկվայի Կարմիր հրապարակում վայրէջք է կատարել գերմանացի Մատիաս Ռուստի սպորտային ինքնաթիռը։
1997 - Կիևում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի՝ բաժանվել է ԽՍՀՄ Սևծովյան նավատորմը։
1998 - Բելիջուստան տարածքում Պակիստանը իրականացրել է յուրաքանչյուրը 18 կիլոտոն հզորությամբ հինգ միջուկային լիցքերի ցամաքային փորձարկում։
2019 - Հարյուրավոր վրացիների մասնակցությամբ բողոքի ակցիա է իրականացվել «Դավիթ Գարենջի» վանական համալիրի մոտ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը