Պատմության այս օրը (մայիսի 29)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ՄԱԿ-ի խաղաղապահների համաշխարհային օր, Առողջ սննդի համաշխարհային օր,
Արգենտինա՝ ցամաքային զորքերի օր, Դոմինիկյան հանրապետություն՝ Մայրերի օր, Ղրղզստան՝ Զինված
ուժերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1866 - ծնվել է գրող Հակոբ Հակոբյանը:
1913 – ծնվել է նշանավոր դրամատուրգ, սցենարիստ Լևոն Կարագյոզյանը:
- ծնվել է արձակագիր, լրագրող Աշոտ Արզումանյանը:
1914 - ծնվել է արձակագիր լրագրող Գաբրիել Արևյանը:
1922 - վախճանվել է հայկական ծագումով ռուսաստանցի ռեժիսոր Եվգենի Վախթանգովը:
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գանայի հետ:
1953 - ԽՍՀՄ ղեկավարությունը, չցանկանալով ավելի սրել Թուրքիայի հետ հարաբերությունները,
հայտարարել է, որ «Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր են համարել հրաժարվել
Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից, մասնավորապես Կարս քաղաքի նկատմամբ ունեցած
տարածքային պահանջից»։
1996 - վախճանվել է խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը:
1998 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ:
2005 - Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել
թեկնածուներից մեկի կողմնակիցների նկատմամբ, ծեծի են ենթակվել թեկնածու Արթուր Շաբոյանի
կողմնակիցները:
2006 - Հայ ռեժիսոր Արման Երիցյանի «Բաց երկնքի տակ» վավերագրական ֆիլմը մրցանակ է ստացել
Թբիլիսիի «Սեսիլի»֊ի միջազգային փառատոնում:
- Հայաստանի նախագահի հրամանագրերով Հայկ Հարությունյանն ազատվել է կառավարությանն առընթեր
ոստիկանության պետի պաշտոնից, և ոստիկանության պետ է նշանակվել Ալիկ Սարգսյանը, որը մինչ այդ
Արարատի մարզպետն էր:
2013 - Անվանի գրող, արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետական
պարգևից և նստացույց սկսել, քանի որ «երկրից արտագաղթը հասել է մեծ չափերի», իսկ իր եղբայր-
ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հեռանում են:
2018 - Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատողները գործադուլ է
սկսել` հրաժարվելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանի ենթակայությամբ
աշխատել:
2020 - Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտգործնախարար:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1453 - Մեհմեդ 2-րդի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավել են Կոստանդնուպոլիսը:
– սպանվել է Բյուզանդիայի վերջին կայսր Կոստանդին 11-րդ Պալեոլոգոսը:
1727 - Պետրոս 2-րդը դարձել է Ռուսիայի ցար:
1790 – վերջին ամերիկյան գաղութ Ռոդ Այլենդը ընդունել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը։
1802 - ֆիզիկոս և էլեկտրամետալուրգիայի հիմնադիր ակադեմիկոս Պետրովը հայտնաբերել է
էլեկտրական աղեղի երևույթը:
1807 - Մուստաֆա 4-րդը դարձել է Թուրքիաայի սուլթան:
1848 – Վիսկոնսինը դարձավ ԱՄՆ-ի 30-րդ նահանգը։
1935 - Հաագայի քաղաքային թանգարանը բացվել է հանրության համար:
1953 - Էդմունդ Հիլարին և ազգությամբ շերփա Թենսինգ Նորգեյը դարձել են Էվերեստի գագաթ
բարձրացած առաջին մարդիկ:
1960 - ԽՍՀՄ-ում լույս է տեսել «Ֆուտբոլ» շաբաթաթերթի առաջին համարը:
1985 – Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» -
«Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 39 մարդ, մոտ 600-ը
ստացել են մարմնական վնասվածքներ։
1988 - սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի այցը ԽՍՀՄ:
1990 - Բորիս Ելցինը դարձել է Ռուսաստանի Գերագույն Խորհրդի նախագահ:
2009 - ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Սպիտակ տանը կիբեռանվտանգության ծառայություն
ստեղծելու մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը