Լիանա Գյուրջյանը՝ Երիտասարդների Աշխարհի առաջնության հաղթող
ՍՊՈՐՏՏաշքենդում ընթացող Երիտասարդների Աշխարհի առաջնությանը հարթակ է դուրս եկել 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը՝ դառնալով հաղթող։ Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի ծանրամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Նշվում է, որ Լիանան 98 կգ արդյունքով պոկումում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, 125 կգ արդյունքով հրումում զաբղեցրեց առաջին տեղը և վերջապես երկամարտի 223 կգ արդյունքով դարձավ 2021 թ.-ի Երիտասարդների Աշխարհի Առաջնության հաղթող։