Ես քաղաքական սերիալներին մասնակցելու ցանկություն չունեմ, դրա համար անկուսակցական եմ. Վահան Բաբայան | տեսանյութ
ՎԻԴԵՈՆերքաղաքական զարգացումների մասին այսօր շատ գնահատականներ ու խոսակցություններ կան, ինչը պայմանավորված է նրանով, որ տարին նախընտրական է, այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը՝ նշելով, որ այս տարի քաղաքական շոուների, սերիալների և այլ զարգացումների ականատեսը կլինենք:
Armtimes-ի այն հարցին, թե հնարավո՞ր է ձեզ էլ տեսնենք այդ սերալներում ու շոուներում, պատգամավորն ասաց. «Ես քաղաքական սերիալներին մասնակցելու ցանկություն չունեմ, դրա համար անկուսակցական եմ»:
Անդրադառնալով իր քաղաքական գործունեությանը ՝ անկուսակցական պատգամավորը փակագծերը չցանկացավ բացել. «Կլինի որոշակի ընթացք, բոլորը կիմանան իմ քայլերի և գործողությունների մասին»: