Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Դորտմունդի «Բորուսիա»
ՍՊՈՐՏՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է վերադառնա Բունդեսլիգա։ Այդ մասին գրում է Mercadodofutebol-ը։
Հայ կիսապաշտպանի պայմանագիրը «Ռոմայի» հետ լրանում է հունիսի 30-ին, և հնարավոր է, որ նա չի մնա իտալական ակումբում, քանի որ նա նախկինում հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից»՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի պատճառով. հիշեցնենք, որ վերջինս նշանակվել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ։
Ըստ աղբյուրի, այժմ նա կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիա», որտեղ անցկացրած երեք մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը 140 խաղում խփել է 41 գոլ, նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռոման» ցանկանում է պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանին ու նրան 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ մինչև 2023 թվականը: