ՉԻ». ԲՀԿ-ից հեռացածներին ՀՀԿ-ն առաջարկել է «չարքաշ բանվորի» դեր. Նրանց օգտագործելու են եւ դեն են նետելու
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԲՀԿ-ից հեռացած եւ հիմա իշխող ՀՀԿ-ում տեղավորվել փորձով պատգամավորները հայտնվել են անհարմար դրության մեջ։ Հաջորդ խորհրդարանում նրանց հայտնվելու ապագան խիստ մշուշոտ է։
«ՉԻ» աղբյուրների պնդմամբ՝ նախկին ԲՀԿ-ականներից միայն Մարտուն Գրիգորյանին ու Բազմասեր Առաքելյանին են խոստացել՝ ՀՀԿ վարկանիշային ցուցակում ընդգրկել եւ այդպես պատգամավոր դարձնել։ Իսկ ահա նախկին ԲՀԿ-ական մյուս պատգամավորներին՝ Մուշեղ Պետոյանին, Վահան Բաբայանին, Արագած Ախոյանին, Դավիթ Քոչարյանին, Ռուստամ Գասպարյանին, Տիգրան Ներսիսյանին եթե անգամ ընդգրկեն ՀՀԿ վարկանիշային ցուցակում, ապա վերապահված է լինելու միայն կուսակցության համար ձայներ հավաքող «չարքաշ բանվորի» դերը։
Մեր տեղեկություններով, դեռեւս հարցականի տակ է անգամ նրանց վարկանիշային ցուցակում ընդգրկելու հավանականությունը, իսկ 2017-ի խորհրդարանում մանդատ ունենալու միտքն այդ պատգամավորներին խորհուրդ են տվել մոռանալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում