«Զոն նայող» Յոնջլախցի Նորոն Ռուբեն Հայրապետյանի մորաքրոջ որդի՞ն է. «ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 2-ին կալանավորվել է Յոնջլախցի Նորո անվամբ հայտնի Երևանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Նորայր Ղազարյանը մեղադրվում է այս տարվա սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ:
Նշենք, որ սույն անձը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մորաքրոջ որդին է: Նախկինում իր պատժի մեծ մասը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կարճ ժամանակով «զոն նայող» է եղել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում