Հաշվառումից հանելու ընթացակարգը
ԻՐԱՎՈՒՆՔՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Ընտրողների ցուցակները ստուգելիս, եթե ձեր հասցեում կլինեն նախկին սեփականատերերի (բնակիչների) տվյալներ, կարող եք սեփականության վկայականով և անձնագրով (ID) դիմել անձնագրային ծառայություն, անձանց հաշվառումից հանելու համար:
Եթե սեփականատերերը մի քանիսն են, մեկի դիմումը բավարար է. մյուսների համաձայնությունը չի պահանջվում:
Դիմումը կարող է ներկայացվել նաև լիազորված անձի միջոցով: Լիազորագրի պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում:
Մնացական Բիչախչյան