Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ ձեռագիրը չէ թաքնվել սոցցանցերի հետևում ու հայհոյանքներով հարցեր լուծել»․ Մարտուն Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Aravot.am-ը Շիրակի մարզում «Պատիվ ունեմ» դաշինքի  նախընտրական շտաբը գլխավորող Մարտուն Գրիգորյանից, որը նաև ներառված է համամասնական ցուցակի 8-րդ կետում,  հետաքրքրվեց՝  ի՞նչը ստիպեց վերադառնալ քաղաքականություն,  երբ երեք տարի շարունակ նախկին պատգամավորը գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում ու զբաղվում բիզնեսով։ Հիշեցնենք , որ նա 11 տարի շարունակ եղել է Ազգային ժողովի պատգամավոր։ «2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին ես հայտարարեցի, որ ժամանակավոր դադար եմ վերցնում։  Թողնում ենք  քաղաքական դաշտը, որպեսզի  տեսնենք, թե այսօրվա գործող իշխանությանը ժողովուրդը վստահո՞ւմ է,  հավատո՞ւմ է։ Տեսնենք, թե իրենք մեր երկիր համար ի՞նչ  են պատրաստ անելու, ի՞նչ են  կարող անել, որ մենք չէինք կարող կամ չկարողացանք։ Ժողովրդի ցանկությունն էր, ժողովրդի պահանջն էր, հիշում եք ես այդ ժամանակ մանդատը վերցրեց Ազգային ժողովի և համաձայնություն տվեցի, որ  գործող Ազգային ժողովի լուծարվի, քանի որ ժողովրդի մեծամասնության շահերը չէր ներկայացնում։ Դրանից հետո չնայած նրան, որ պատրաստ եմ եղել իմ հնարավորությունների և փորձի սահմաններում օգտակար լինել իմ քաղաքին, իմ մարզին, եղել են դեպքեր, որոնց շուրջ հրապարակային իմ կարծիքը հայտնել եմ, բայց պարզ էր, հասկանալի էր՝ ոնց որ  թե ցանկություն  չկար լսելու այդ խնդիրների մասին և ի շահ քաղաքի՝ լուծումներ տալու։ Դրանից հետո ես պասիվ դիրքերում եմ եղել, այն, ինչ մենք տեսանք, իմ ձեռագիրը չէ,  թաքնվել  ֆեյսբուքի, սոցցանցերի հետևում և ընդամենը հայհոյանքով և քննադատությամբ այդ հարցերը լուծել։  Հնարավորինս լռել եմ, չեմ խոսել, որպեսզի չստացի, թե այս դժվարին, ծանր պահերին խանգարում ենք, չենք ուզում կամ կրակի վրա բենզին ենք լցնում։ Այդ սկզբունքով եմ առաջնորդվել։


Բայց այսօր արդեն հասկանալի է, որ վիճակը ծայրահեղ ծանր է, երկիրը ճակատագրական վիճակի մեջ է հայտնվել, նաև մեր մարզն ու քաղաքը, էլ լռելու տեղ չկա։ Տեսնում ենք մեր հերոս տղերքի դիակները՝ տոպրակների մեջ, այդ տեսարանները տեսնելուց հետո մարդ չի կարող հանգիստ նստել, նայել, թե վերջն ի՞նչ է  լինելու, օր օրի առաջ եկող սահմաններ, գերեվարված զինվորներ, նոր զոհեր,  նստե՞նք, սպասե՞նք, էլ  ինչի՞ սպասենք։ Իմ քաղաքականություն մտնելը պայմանավորված էր հենց դրանով։  Որ ասեմ մեծ էր ցանկությունը մտնել քաղաքականություն, այդպես չէ,  պատգամավոր մանդատն այս պահի դրությամբ  հասկացող մարդու համար  բացարձակապես գրավիչ չէ։ 11 տարի  ԱԺ պատգամավոր եմ եղել, գիտեմ այդ մանդատի ծանրությունը, կշիռը, էսօր է, որ մանդատը կշիռ չունի, արժեք չունի, ծանրություն չունի,բայց ես գոնե գիտեմ այդ մանդատի հնարավորությունները, թե ոնց կարելի էր ծառայեցնել թե՛ մարզում, թե՛ քաղաքում»։ Մարտուն Գրիգորյանը նշում է,  իրենք գործող իշխանությանը հանձնել են սոցիալապես ծանր Գյումրի՝ անօթևաններով, այսօր ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ այդ ծանրությանն ավելացել են հաշմանդամություն ունեցող անձինք, զոհերի, անհետ կորածների ու գերեվարվածների ընտանիքներ։ «Եթե համեմատում, վերլուծում ենք, հիմա ավելի լա՞վ է, քան առաջ, նախկիններն ավելի վատն էին, քան ներկանե՞րը»,-հարցում է Մարտուն Գրիգորյանը։   Նրա հետ ամբողջական հարցազրույցը՝ վաղը։


ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴ
Ամենադիտված