Պատմության այս օրը (հունիսի 4)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ագրեսիայի զոհեր անմեղ երեխանների միջազգային օր, Ղազախստան՝ Պետական խորհրդանիշների օր, Մոլդովա՝ Բանկային աշխատողների օր, ԱՄՆ՝ Ընտանիքի օր, Էստոնիա՝ Դրոշի օր, Ֆինլանդիա՝ Պաշտպանական ուժերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1679 – Գառնիում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ։
1905 – ծնվել է մեծանուն թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վարդան Աճեմյանը։
1906 - ծնվել է հայ խորհրդային քիմիկոս Իվան Կնունյանցը:
1913 - Կ.Պոլսի ռուսական դեսպանատան աշխատակից Անդրեյ Մանդելշտամը ներկայացրել է բարենորոգումների իրականացման ռուսական տարբերակը: Այն նախատեսում էր հայկական վեց վիլայեթներից կազմել մեկ նահանգ: Նահանգը ղեկավարվելու էր թուրքահպատակ քրիստոնյայի կամ եվրոպացի գեներալ-նահանգապետի կողմից:
1918 - հայ-թուրքական պատերազմի արդյունքում հայկական ուժերի պարտությունից հետո կնքվել է Բաթումի պայմանագիրը, որի պայմանները ծանր են եղել Հայաստանի համար, ըստ որի Հայաստանին տրվել է էրիվանի նահանգի կեսը՝ մոտ 6 հազար քառակուսի կիլոմետր տարածք։
1919 - ադրբեջանցիները մեծացրել են իրենց ուժերը Լեռնային Ղարաբաղում նպատակ ունենալով գրավել Շուշին, սակայն անգլիացիները չեն թույլատրել դա իրականացնել։
- հիմնադրվել է Ազգային գրադարանը:
1921 - որոշվել է Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) միացնել ՀՍԽՀ-ին։ Որոշմանը դեմ է արտահայտվել Ն. Նարիմանովը՝ պահանջելով հարցի վերջնական լուծումը փոխադրել Մոսկվա՝ ՌԿ(բ)Կ կենտկոմ։
1925 – տպագրվել է «Պիոներ ղեկ» մանկապատանեկան պարբերականի առաջին համարը, որը այնուհետև կոչվել է «Պիոներ կանչ», ապա` «Կանչ»։
1993 - Ադրբեջանում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի արդյունքում Աբուլֆազ էլչիբեյը լքել է Բաքուն։
2008 - Գագիկ Խաչատրյանը նշանակվել է կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ:
2010 - մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում բողոքի ակցիա են անց կացրել Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ։
2013 - պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը երկրորդ անգամ նստացույց է սկսել Ազատության հրապարակում: Ավետիսյանի ու նրա ակցիային միացած մյուս ազատամարտիկների պահանջները նույնն են` սոցիալական վիճակի բարելավում:
2016 - Գողթեցիներն վաղ առավոտից փակել են Գեղարդ տանող ճանապարհը։ Նրանք Կառավարությունից պահանջելեն չեղարկել ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդա լճի հաշվին ինքնահոս եղանակով ոռոգելի դարձնել Արարատի և Կոտայքի մարզերի որոշ տարածքներ:
2019 - Խոշոր կարկուտը հողին է հավասարեցրել Ամասիայի ցանքատարածությունները, Լոռու մարզում տեղացող կարկուտը վնասել է մեքենաներ։
- Ազգային ժողովը երկրոդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է 2008 թվականի մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին օրինագիծը։
2010 - Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1039 - Հենրիխ 3-րդը թագադրվել է Գերմանիայի թագավոր:
1391 - Սեվիլիայում հակահրեական ջարդերի հետևանքով սպանվել է 4 000 հրեա:
1716 - առաջին անգամ Լուիզիանա են բերվել աֆրիկացի ստրուկներ:
1798 - ծնվել է իտալացի գրող, քաղաքական գործիչ և մեծ ավանտյուրիստ Ջովանի Ջակոմո Կազանովան:
1859 - Մադժենտա տարածքում ֆրանսիացիները ջախջախել են 60 հազարանոց ավստրիական բանակը՝ ավանդ ներդնելով Իտալիայի միավորման մեջ:
1867 - ծնվել է ֆին քաղաքական գործիչ, մարշալ և 1944-1946 թվականներին Ֆինլանդիայի նախագահ Կարլ Գուստավ Մաններգեյմը:
1878 – Թուրքիան Մեծ Բրիտանիային է հանձնել Կիպրոսի կառավարումը։
1896 - փորձարկվել է Ֆորդի ստեղծած առաջին ավտոմեքենան:
1917 - Կոլումբիայի համալսարանում առաջին անգամ հանձնվել է Պուլիտցերովյան մրցանակ:
1918 - գերմանացիները Լիտվան հռչակել են թագավորություն, թագավոր նշանակելով Վյուրտեմբերգին:
1925 - հիմնադրվել է Կրայսլեր կոնցեռնը:
1934 – վախճանվել է ծագումով լեհ նշանավոր ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր Մարիա Կյուրին։
1950 - Հարավային Աֆրիկայում մի շարք օրենքների ընդունումով հաստատվել է ապպարտեիդի ռեժիմ:
1959 - Կուբայում պետականացվել են ԱՄՆ-ին պատկանող շաքարի գործարանները:
1975 – ծնվել է ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Անջելինա Ջոլին։
1976 - ծնվել է ռուս իրավաբան, քաղաքական և հասարակական գործիչ, ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
1977 - ներկայացվել է ԽՍՀՄ նոր սահմանադրության նախագիծը:
1989 – Պեկինի Տյանանմեն հրապարակում ճնշվել է ուսանողական հանրահավաքը:
- տեղի է ունեցել խոշորագույն երկաթուղային վթար Ռուսաստանի Աշի և Ուլու-Տելյակ կայարանների միջև ընկած հատվածում՝ բախվել են երկու մարդատար գնացքներ, որի արդյունքում զոհվել են 575 և վնասվածքներ ստացել 623 մարդ:
2002 – հայտնաբերվել է Կվավար տրանսնեպտունային մարմիններից մեկը, որը Կոյպերի գոտու ամենամեծ մարմիններից մեկն է։
2019 - Մեքսիկայի մայրաքաղաքում «չեզոք» դպրոցական համազգեստ են մտցրել ուսումնական հաստատություններում, ինչը թույլ է տվել տղաներին ցանկության դեպքում կիսաշրջազգեստ հագնել, իսկ աղջիկներին՝ տաբատ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը