Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թանկացումից խուսափել հնարավոր չի լինի. Կարագի գինը կբարձրանա

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Կարագի շուկայում 2 ամիս հետո տեղի է ունենալու գների բարձրացում»,- այս մասին հունիսի 2-ին ԱԺ-ում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Դրանք պարզապես կանխատեսումներ չեն: Նրա խոսքով՝ Նոր Զելանդիայում կարագի ձեռքբերման գինը 4000-ից դարձել է մոտ 6000 դոլար: Սակայն, համաձայն կանխատեսումների՝ նոյեմբերին իջնելու են այդ գները:

Նշենք, որ նորզելանդական կարագի գները հայաստանյան խոշոր սուպերմարկետներում այս պահին տատանվում են 4990-5260 դրամի սահմաններում:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ թանկացումից խուսափել հնարավոր չի լինի, որովհետև Հայաստանը ներկրող երկիր է ու, եթե դրսում կարագի գինը բարձրացել է, մեխանիկորեն մեզ մոտ ևս բարձրանալու է:

«Կարագ միշտ էլ ներկրվել է Հայաստան, որովհետև մենք այդքան եղջերավոր անասուն չունենք, որ կաթ արտադրի, ու կարագ ստանանք: Հնարավոր չէ 100 տոկոսով ապահովել, որ մեզ նման փոքր երկիրն ամեն ինչով ինքնաբավ լինի: Հայաստանում համեմատաբար քիչ են վարելահողերն ու արոտավայրերը: Դրա համար կարևոր է պետության դերը. պետք է սուբսիդավորել, ոգևորել գյուղացուն»,- ասաց Կարեն Չիլինգարյանը՝ ընդգծելով, որ ցանկացած ներկրվող ապրանքի դեպքում այսպես է լինելու՝ գներն իջելու  և բարձրանալու են:

«Ձեթի դեպքում էլ այդպես եղավ: Մեզ մոտ չէինք կարող այդքան ձեթ արտադրել, ու երբ ՌԴ-ում թանկացավ, Հայաստանում  ևս ավտոմատ թանկացավ: Ուզենք թե չուզենք, ցավոք, իրավիճակն այդպես է: Այլ հարց է, որ մեզ մոտ գոնե տնտեսությունը զարգանա, մարդկանց եկամուտն այնքան բարձր լինի, որ թանկացումներից չտուժեն, ոչ թե ընկնենք մտածենք, թե ոնց անենք, որ ապրանքն էժան լինի: Պետք է մտածել եկամտի բարձրացման մասին»,- հավելեց Կարեն Չիլինգարյանը:

Խոսելով հաճախ կարագի անվան տակ վաճառվող սպրեդի մասին՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը նշեց.

«Նախկինում նման խնդիրներ շատ էին առաջանում և հաճախակի էին սպառողներին մոլորության մեջ գցում, բայց հիմա պարտադիր պայման կա, որ սպրեդը կարագից առանձին պետք է դրվի ու լինի մակնշում: Հնարավոր է՝  խաբեություններ լինեն, բայց ես դեռ չեմ հանդիպել, բողոք էլ դեռևս չի եղել»:

Հավելենք, որ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ գրանցվել է 11.5% գնաճ, իսկ 2021թ. ապրիլի համեմատ՝ 1.3% գնանկում:

«Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ Զելենսկի
Ամենադիտված