Պատմության այս օրը (հունիսի 7)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Դանիա՝ Իոախիմ թագաժառանգի ծննդյան օր, Իսպանիա՝ հանրապետության օր, Մալթա՝ Տառապյալների օր, Նորվեգիա՝ անկախության օր, Պերու՝ Դրոշի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1683 – ծնվել է բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ Պաղտասար Դպիրը։
1724 - թուրքական ստվար բանակը գրավել է Երևանը:
1879 - ծնվել է բանասեր և հայագետ Արշակ Ալպոյաջյանը:
1883 – տեղի է ունեցել Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը։
1917 - ծնվել է խորհրդային փորձարկող օդաչու Անդրեյ Մանուչարովը:
1923 - Կավբյուրոյի նիստում Հայաստանի ղեկավարության և արցախահայության հաստատակամ ու հետևողական ջանքերի շնորհիվ Ադրբեջանի իշխանությունները, ստիպված ԼՂ-ն անջատելով դաշտային մասից, կազմել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Բացի դա, նիստում ընդունվել է որոշում վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնել Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, իսկ Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։
1945 - ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը Մոսկվայում թուրքական դեսպանի հետ հանդիպմանը պահանջել է վերանայել թուրք-խորհրդային սահմանը, հետագայում այդ պահանջը հիմնավորելու նպատակով իրականացվել է ՀՍԽՀ բնակչության քանակի ավելացում՝ արտասահմանից հայերի ներգաղթ իրականացման միջոցով։
1952 – ծնվել է Օրհան Փամուկը, չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ, որի համար հալածվել է Թուրքիայի իշխանությունների կողմից։
1959 - ծնվել է քաղաքական գործիչ Ստեփան Դեմիրճյանը:
1987 - վախճանվել է գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը:
1992 - Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ է դարձել Աբուլֆազ էլչիբեյը։
2001 - Սյունիքի մարզում տեղացած հորդառատ անձրևները զգալի վնաս են պատճառել ճանապարհային ցանցին:
2004 - «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավորությամբ սկսվել է նոր ուղևորատար համալիրի շինարարությունը:
2005 - Փարիզի մերձակայքում գտնվող Պլեսի-Ռոբենսոն քաղաքի կենտրոնական զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է զորավար Անդրանիկի արձանը։
2007 - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ է նշանակել Սերժ Սարգսյանին, իսկ Ազգային ժողովի առաջին նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը:
2012 – վախճանվել է փայտի վրա փորագրող վարպետ Արսեն Փանոսյանը:
2015 - Հայաստանի 32 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ:
2016 - մշակույթի նախարարի հրամանով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել ամերիկահայ անվանի դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:
2018 - Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին խորհրդարանը հավանություն է տվել ձայների 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ:
2019 - Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և նաև հանդես եկել հայտարարությամբ։
- ոստիկանությունը տասնյակ մարդկանց է բերման ենթարկել իրավախախտումների համար, և ինչպես Փաշինյանն էր հանձնարարել՝ ոչ թե թավշյա, այլ երկաթյա մեթոդներով՝ ասֆալտին պառկեցնելով ու թևեր ոլորելով։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1099 – Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ սկսվել է Երուսաղեմի պաշարումը։
1340 - Հոլանդիայում հիմնադրվել է Ռոտերդամ քաղաքը:
1494 – Իսպանիան և Պորտուգալիան «Տորդեսիլյասի պայմանագրով» բաժանել են Նոր Աշխարհի գաղութացման տարածքները։
1498 - Կոլոմբոսը սկսել է իր երրորդ ծովային ճանապարհորդությունը:
1654 - թագադրվել է ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդը:
1692 - Յամայկայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին քշել տարել է Կարիբյան ծովում գտնվող ծովահենների գլխավոր Պորտ-Ռոյալ քաղաքը, սկսվել է Վեստ-Ինդիայում ծովահենության դարաշրջանի անկումը:
1732 - թագուհի Աննա Իոհանովնայի համար սկսվել է կառուցվել առաջին Ձմեռային պալատը:
1775 - Միացյալ Գաղութները փոխել են իրենց անունը Միացյալ Նահանգներով:
1776 - բացի Նյու-Յորքը մնացած անգլիական գաղութները քվեարկել են անկախության օգտին:
1848 - ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, հետիմպրեսիոնիստ Պոլ Գոգենը:
1880 – Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ Չիլիում տեղի է ունեցել Արիկայի ճակատամարտը։
1903 - Բեռլինում ֆրանսիացի գիտնական Պիեռ Կյուրին հայտարարել է նոր քիմիական էլեմենտի՝ պոլոնիումի, հայտնագործման մասին:
1929 - համաձայն Լատերիանական համաձայնագրի՝ ստեղծվել է Վատիկան պետությունը:
1942 - ծնվել է լիբիական քաղաքական և ռազմական գործիչ Մուամար Կադդաֆին:
1965 - «Sony» կորպորացիան ներկայացրել է առաջին տնային վիդեոմագնիտոֆոնը , որի արժեքը եղել է 995 դոլլար:
1981 – Իսրայելական օդուժը իրականացրել է «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։
1982 – Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվել է որպես թանգարան։
1990 – ծնվել է ավստրալացի ռեփեր և մոդել Իգի Ազալիան։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը