68,000 դրամների վճարումը կմեկնարկի հունիսի 8-ից
ԻՐԱՎՈՒՆՔԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 4 ամիս ժամկետով 68,000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարման ընթացակարգերում առաջացած տեխնիկական խնդիրները հարթվել են․ մայիս ամսվա վճարումը կմեկնարկի վաղվանից՝ հունիսի 8-ից։
Հիշեցնենք, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով` Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված շուրջ 100,000 քաղաքացու Հայաստանի Հանրապետության կողմից շարունակվում է աջակցություն տրամադրվել՝ ամսական 68,000 դրամի չափով։