Քաղցրաշենում կինը դանակահարել է ամուսնուն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրարատի մարզի Քաղցրաշեն գյուղում դեկտեմբերի 5-ին կինը դանակահարել է ամուսնուն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղցրաշենի գյուղապետ Վալերիկ Գյուլամիրյանը:
Նա նշեց, որ ամուսինների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել կենցաղային հարցերի շուրջ, որից հետո կինը դանակահարել է ամուսնուն: Ամուսինը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն, արդեն դուրս է գրվել: Իսկ կնոջը ձերբակալել են, այնուհետեւ ազատ արձակել՝ երկրից չհեռանալու ստորագրությամբ:
Վալերիկ Գյուլամիրյանը նշեց, որ ամուսինները Քաղցրաշենում բնակություն են հաստատել վերջին տարիներին, նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ: