Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թատրոնը լուրջ վերազինում եւ վերանորոգում ունեցավ». Արմեն Խանդիկյան

ՄՇԱԿՈՒՅԹ

"Իրավունքի" զրուցակիցն է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԸ:

– Պարոն Խանդիկյան, համավարակից ու պատերազմից հետո ի՞նչ նոր ծրագրեր ունի թատրոնը:
– Դեռեւս տարվա սկզբից բավականին շատ, ամենօրյա աշխատանքի մեջ ենք, որովհետեւ զբաղված ենք անցյալ տարվա չխաղացած` 17-18 ներկայացումները վերականգնելու փորձերով: Մայիսի վերջին ավարտեցինք վերականգնողական աշխատանքները, որովհետեւ սա այն թատրոնն է, ուր մենք միանգամից բեմ չէինք հանի մեր մեկ տարի չխաղացած ներկայացումները: Բացի այդ, նաեւ լուրջ վերազինում եւ վերանորոգում ունեցանք: 2020 թվականին հիմնովին վերանորոգվեցին թատրոնի գլխավոր մուտքից սկսած բոլոր չորս հարկերը, ճեմասրահները, աշխատասենյակները, ունեցանք ձայնային եւ լուսային նոր համակարգեր, դահլիճի աթոռներ: Միակ բանը, որը առայժմ չի ավարտվել, դա թատրոնի օդափոխությունն է, որի ավարտին անհամբեր սպասում ենք մենք եւ հանդիսատեսը: Այս ամենին զուգահեռ մենք ս/թ. փետրվարից շաբաթական 3-4 ներկայացումներ ենք բեմ հանում:

– Նոր ներկայացումներով հանդես գալո՞ւ եք:
– Իհարկե, թատրոնում նաեւ նոր ներկայացման փորձեր են արվում: Անպայման նոյեմբեր ամսին բեմ դուրս կգանք: Ներկայացումներից մեկը Ժան Անույի "Օրնիֆլեն" պիեսի բեմադրությունն է, որի բեմադրիչը Հրաչյա Հարությունյանն է: Մյուսի վրա աշխատում եմ ես: Առայժմ փորձասենյակային փորձեր եմ սկսել: Պիեսը ֆրանսիացի դրամատուրգ, գրող, 19-րդ դարի հեղինակ Ալֆրեդ դը Մյուսեի գործերից է, որը կոչվում է "Լորենցաչչո": Ի դեպ, Ալֆրեդ դե Մյուսեն ժամանակին համարվել է Ֆրանսիայի Շեքսպիրը: Բավականին բարդ գործ է, մեզ երկար աշխատանք է սպասվում:

– Դերասանական կազմում փոփոխություններ կա՞ն:
– Այո, դերասանական կազմում կան նոր երիտասարդներ:

 Իսկ նոր ներկայացումների մեջ իրենց ներառե՞լ եք:
– Տարին երկու-երեք անգամ թատրոնում լինում են լսումներ: Լսում ենք դիմորդներին եւ նրանցից ընտրություն կատարում: Սովորաբար մեկ տարի է տեւում մինչեւ նրանց նոր ներկայացումների մեջ ենք ներառում: Մենք նրանց առաջին հերթին ընթացիկ խաղացանկում ենք փորձում: Դրամատիկական թատրոնում արտիստական կազմը համալրելու հնարավորությունը այնքան էլ մեծ չէ: Սակայն պետք է ասեմ, որ մեր թատրոնում մշտապես գործել է արտիստական երեք սերունդ` երիտասարդ, միջին եւ ավագ:

– Հանդիսատեսի առումով հաճախելիությունն ինչպիսի՞ն է:
– Ս/թ. փետրվարից մենք շաբաթական 3-4 ներկայացումներ ենք ունենում:
Հաշվի առնելով երկրում տիրող համավարակը եւ ռազմաքաղաքական լարված իրավիճակը, հաճախելիությունից դժգոհ էլ չենք: Այս առիթով շնորհակալություն դրամատիկական թատրոնի մշտական հանդիսատեսներին: Բացի այդ, ինչպես միշտ հանդիսատեսի վաթսունից- յոթանասուն տոկոսը աղջիկներ եւ կանայք են: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել նրանց էլ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ-Հարցազրույցը կարող եք կարդալ նաև «Իրավունք» թերթի վաղվա համարում:

ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ ԶելենսկիՄենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. ՖիդանՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ. ՍտոլտենբերգՄեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով․ Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿՓաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին․ քննարկել են տարածաշրջանային հարցերՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է․ Սերգեյ ՄելքոնյանԻրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը․ այդ օրվանից երկրները լավ հարևաններ են․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի անկախության տոնի առթիվՓաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ ԶախարովաԷջմիածնում բախվել են մեքենաներ․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան. Զատուլին
Ամենադիտված