Հարձակում հոգեբուժարանի վրա. կոտրել են ապակիները եւ մտել տնօրենի ու հաշվապահի աշխատասենյակ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեւանի Նուբարաշեն համայնքում գտնվող հոգեբուժարանի վրա օրերս հարձակում է եղել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ անհայտ անձինք կոտրել են հոգեբուժարանի պատուհանների ապակիները, մտել տնօրենի, փոխտնօրենի եւ հաշվապահի աշխատասենյակներ փնտրել գումար, սակայն ոչինչ չգտնելով հեռացել են։
Միջոցառումներ են ձեռնարկվել այդ անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են։