Արմեն Հյուսնունցը Երևանում հանդես կգա արտերկրում ապրող և ստեղծագործող հայ երաժիշտների հետ
ՄՇԱԿՈՒՅԹԱրմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) հունիսի 16-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում երաժշտասերներին կծանոթացնի ջազ-քառյակի, որի կազմում են արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդավոր հայ երաժիշտները:
Երեկոյին կհնչեն հեղինակային ստեղծագործություններ և հայտնի ջազային մեղեդիների մշակումներ:
«Մեր այս համերգով կրկին նպատակ ունենք մեր սիրելի ունկնդրին ներկայացնել Հայաստանում և արտերկրում ապրող հայ հեղինակների, երաժիշտների ստեղծագործությունները, նրանց կատարողական արվեստը։ Քառյակի կազմում ելույթ կունենան այսօր Լիբանանում ամենահեղինակավոր ջազային երաժիշտներից մեկը՝ մեր հայրենակից, կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Սաթյանը, վերջերս հայրենիք վերադարձած լիբանանյան երաժշտական բեմի մյուս ակնառու ներկայացուցիչը` կոնտրաբասահար Խաչատուր Սավզյանը, Բոստոնում բնակվող մեր հայրենակից թմբկահար Կարեն Քոչարյանը, որը համագործակցում է ամերիկյան շատ հայտնի ջազ-երաժիշտների հետ, և ես»,- նշում է Արմեն Հյուսնունցը: