Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան՝ պետական խորհրդանիշների օր, Ադրբեջան՝ Ազգային փրկության օր, Կոստա Ռիկա՝ Ծառատնկման օր, Ղրղզստան՝ Հրշեջների օր, Կորեայի Հանրապետություն՝ Գյուղատնտեսության օր, Ճապոնիա՝ Սաննո Մացուի փառատոն:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 - ծնվել է հայ խորհրդային նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը:

1912 - ծնվել է կենսաքիմիկոս Գագիկ Հովակիմյանը:

1915 – Կ. Պոլսում կախաղան է բարձրացվել հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը` Մատթես Սարգիսյանը։

1918 - օսմանյան Թուրքիան իրականացրել է քուրդ-եզիդների ցեղասպանություն:

1921 - վերջնականապես համոզվելով, որ Զանգեզուր երկրամասն անցնելու է խորհրդային Հայաստանին, Նժդեհը անցել է Իրան։

1935 – տեղի է ունեցել հայկական առաջին հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան։

1957 - ծնվել է նկարչուհի, Հայաստանի վաստակավոր նկարիչ Թենի Վարդանյանը:

1978 - վախճանվել է արձակագիր, մանկագիր Արաքսը (Արաքս Ավետիսյան):

1988 - Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը տվել է իր համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը իր կազմ ընդունելու և այդ առիթով դիմել է ԽՍՍՀ Գերագույն խորհրդին:

1992 - ավարտվել է հայկական ռազմաօդային ուժերի ձևավորման գործընթացը։

1993 - Ադրբեջանի խորհրդարանի նախագահ է դարձել Հեյդար Ալիևը։

 2006 - ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակվել ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:

2005 - Արցախում կայացել են խորհրդարանական ընտրություններ։

2006 – ընդունվել է Հայաստանի զինանշանի մասին նոր օրենքը։ 

2007 - «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ընտրվել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար:

2009 - հայաստանաբնակ իրանցիները ցույց են կազմակերպել Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց` բողոքելով Իրանում անցկացված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից:

2011 - Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից Երևան տեղափոխելու շուրջ ստորագրահավաք է նախաձեռնվել, որտեղ պահանջվում էր նկարչի 4 որմնանկարները վերադարձնել:

2017 - «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Չայկովսկու անվան Մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ աշխարհահռչակ դիրիժոր, 85-ամյա Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:

2018 - Վճռաբեկ դատարանն ազատ է արձակել առաջին ատյանի կողմից վեց տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

313 - Բյուզանդիայի թագավոր Կոնստանտինը հայտարարել է խղճի ազատություն և հրամայել է քրիստոնյաներին վերադարձնել բռնագրավված ունեցվածքը:

1215 – Անգլիայի թագավոր Հովհաննես 1-ին Անհողի կողմից ստորագրվել է մի փաստաթուղթ, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը:

1389 - Կոսովյան դաշտում տեղի ունեցած ճակատամարտում սերբական բանակը պարտություն է կրել սուլթան Մուրադ Առաջինի բանակից, սերբերի առաջնորդ Լազարը սպանվել է:

1502 - Կոլոմբոսը հայտնագործել է Մարտինիկա կղզին:

1580 - Ֆրենսիս Դրեյկի շուրջերկրային ճանապարհորդություն իրականացնող արշավախումբը անցել է Բարեհուսո հրվանդանը:

1667 - ֆրանսիացի բժիշկ Ժան-Բատիստ Դենին իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը՝ 15-ամյա տղային փոխներարկել է գառան արյուն:

1836 - Արկանզասը դարձել է ԱՄՆ-ի քսանհինգերորդ նահանգը:

1844 - Չարլզ Գուդիերը արտոնագրել է ռետինի վուլկանացումը:

1851 - կաթնագործ Ջեկոբ Ֆուսսելը Բալթիմորում հիմնել է աշխարհում առաջին պաղպաղակի ֆաբրիկան:

1869 - Նյու –Յորքում Ջոն Խայատը արտոնագրել է ցելլյուլոիդը:

1896 - ճապոնիայի Սանրիկայի մոտ տեղի ունեցած ստորջրյա երկրաշարժի արդյունքում առաջացած հսկայական ցունամի-ալիքը սրբել ծովն է լցրել ավելի քան 10 000 շինություն և 27 000 մարդ:

1924 - Ֆորդ ընկերության հոսքագծից դուրս է եկել 10 միլիոներորդ մեքենան:

1932 - սկսվել է պատերազմ Բոլիվիայի և Պարագվայի միջև:

1954 թ. – ստեղծվեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` ՈՒԵՖԱ-ն։

1946 - ծնվել է հույն երգիչ Դեմիս Ռուսոսը:

1985 - էրմիտաժում Ռեմբրանտի Դանայա կտավը փչացրել են ծծմբական թթվով:

1996 – վախճանվել է ամերիկացի հայտնի ջազային երգչուհի Էլլա Ֆիցջերալդը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Դոլարն ու ռուբլին թանկացանԵրեխան փախել է մանկապարտեզից և կորել․ ՌԴՆիկոլ Փաշինյանը ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ» Սրբուհի Գալյանը Բադասյանի կադրերին է բերում ․ «Հրապարակ» 18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ» Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ժամանակ մածուն է կերել․«Հրապարակ» «Ամեն շարժվող բան չէ, որ շարժում է» մտքի հեղինակ Արուսիկ Ջուլհակյանի «շարժվող» եկամուտների հետքերով. «Ժողովուրդ» Անդարդ բրիգադը․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ» Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ» Հայտնում են ձյան մասին նոյեմբերի 16-19-ըՊուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով Շրջափակման մեջ ավելի լավ ենք եղել, քան ստեղ. արցախցի (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել իտալական «Տորտոնա» ակումբի խաղացող Քրիստիան Վիտալը Հուսով եմ, որ Թրամփն «Ամերիկան հզորացնելու» իր ծրագիրը չի իրագործի` վնասելով ամբողջ աշխարհը․ Լուկաշենկո Պատրաստ չենք բանակցել ճնշման և ահաբեկման ներքո. Իրանի ԱԳ նախարարը՝ Արևմուտքին Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ էԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»
Ամենադիտված