Իր նոր տեսահոլովակում ո՞ւմ է կրկնօրինակում Հռիփսիմե Հակոբյանը.Լուսանկարներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄեր շոուբիզնեսյան երգչուհիների մոտ աչքի զարնվող թիվ մեկ թերությունը միանշանակ ոճի բացակայությունն է: Չունեն մեր երգչուհիները ո՛չ ոճ, ո՛չ ճաշակ, ո՛չ էլ հագնվելու ինդիվիդուալ ձեռագիր:
Այ լինում է, չէ՞, որ նայում ես արտասահմանյան այս կամ այն երգչուհու, դերասանուհու հագուկապին, դիմահարդարմանն ու միանգամից, առանց դեմքին նայելու արդեն գիտես՝ ով է: Իսկ մեզ մոտ նման բան չկա, ով ինչ հասցնում, հագնում է, ով ումից կարողանում, «տանում» է, ում մտքով ինչ անցնում, փորձարկում է: Քիմի հետքերով գնալն էլ դարձել է մեր թմբլիկ մարմին ունեցող հայտնիների փրկօղակը: Առանց հաշվի առնելու, որ Քիմը ոչ թե չաղ է, այլ ունի կոնկրետ «կլորիկություններ», մեր հաստլիկները հագնվում են նրա ոճով՝ ի ցույց դնելով իրենց ոչ այնքան սլացիկ ոտքերը:
Քիմի ասեղնագործ, ուլունքազարդ, երկարաթև ու դեկոլտեի իսպառ բացակայությամբ այս կարճ զգեստի էժանագին կրկնությունը մեր հայտնիներից առաջինը կրեց երգչուհի Նանան, իսկ հիմա էլ, իր վերջին տեսահոլովակում նույնը արեց Հռիփսիմե Հակոբյանը:
Հիշե՛ք, հարգելի՛ կանայք, կարճ զգեստ կրելու միակ նպատակը գեղեցիկ ոտքերն ի ցույց դնելն է, և եթե այդպիսիք բացակայում են, ապա ցանկալի է խուսափել նման զգեստներից, որքան էլ որ դրանք թրենդային լինեն ու ահավոր սազեն Քիմին…
Asemlsiblog