Պատմության այս օրը (հունիսի 16)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հարավային Աֆրիկայի պայքարող ժողովուրդների հետ համերաշխության օր, Աֆրիկական երեխաների պաշտպանության համաշխարհային օր, Իռլանդիա՝ «Բլոմսդեյ» տոն։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1920 – ծնվել է գրող Մնացական Թարյանը։
1923 – ծնվել է քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:
1930 – ԽՍՀՄ-ն անցել է Դեկրետային ժամանակի:
- ծնվել է հայ խորհրդային տնտեսագետ Շավարշ Մարգարյանը։
1960 – ծնվել է ճարտարագետ, շինարար, տեխնոլոգ, ձեռնարկատեր, քաղաքական գործիչ Նվեր Մխիթարյանը։
1983 - ԱՍԱԼԱ-ի անդամ Մկրտիչ Մարդանյանը իրականացրել է հանրահայտ «ստամբուլյան փակ շուկայի պայթյունը»։ Ահաբեկչության արդյունքում զոհվել են մի քանի թուրքեր և ինքը Մարդանյանը, վիրավորվել է 21 անձ։
2003 - Հայաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք -2003» զորավարժությունը։
2004 - Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին պատկանող «Էմ-Ջի-Էմ» ընկերությունը մոտ 5 միլիարդ դոլարով գնել է «Մանդալայ» ընկերությունը, որի արդյունքում «Էմ-Ջի-Էմ»-ը դարձել է կազինոների խոշորագույն ցանց ունեցող ընկերությունը աշխարհում, իսկ 87-ամյա Քըրք Քըրքորյանին է անցել Լաս Վեգասի կազինոների մեկ երրորդը և հյուրանոցային համարների կեսը:
2005 - Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։
2010 – վախճանվել է նկարիչ Վարուժան Վարդանյանը։
2011 - Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում երկու երիտասարդ կանանց մոտ հայտնաբերվել է հատուկ վտանգավորության վարակների շարքին դասվող տուլարեմիա հիվանդությունը:
2013 - Լեռնային Ղարաբաղի իշխանությունները կազմակերպել են ազգային վիճակախաղ, որից առաջացած ողջ շահույթն ուղղվել է վերաբնակեցման ծրագրերին։
2015 - 98 տարեկան հասակում վախճանվել է մեծահարուստ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը։
2016 - Հայոց ցեղասպանությունը պարտադիր ուսուցման առարկա է դարձել ԱՄՆ-ի Միչիգան նահանգում։
2018 - ձերբակալվել են գեներալ Մանվել Գրիգորյանը և քրեական հեղինակություն «Դոն Պիպոն»։
2019 - Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 5-րդ համաժողովում վարչության նոր նախագահ է ընտրվել Սուրեն Պապիկյանը։
2020 - Հայաստանի խորհրդարանը անձեռնմխելիությունից զրկել է խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1313 - ծնվել է իտալացի գրող և բանաստեղծ, հանրահայտ «Դեկամերոն»-ի հեղինակ Ջովանի Բոկաչչոն։
1612 - ծնվել է Օսմանյան կայսրության սուլթան Մուրադ 4-րդը։
1633 - ինկվիզիցիայի դատարանը Գալիլեո Գալիլեյին մեղավոր է ճանաչել անաստվածության մեջ։
1671 - Ռուսաստանում քառատվել է Դոնի կազակ, գյուղացիական ապստամբության առաջնորդ Ստեփան Ռազինը։
1723 – ծնվել է անգլիացի նշանավոր տնտեսագետ Ադամ Սմիթը:
1754 – ծնվել է բաշկիրական ազգային հերոս, բանաստեղծ Սալավաթ Յուլաևը, որը եղել է Պուգաչովի զինակիցը 1773-1775 թվականի գյուղացիական ապստամբության ժամանակ։
1783 - Սև ծովի ափին՝ հյուսիսային ծովածոցում ստեղծվել են Ախտիար բնակավայրի առաջին քարե տները, որը մյուս տարի ստացել է Սևաստապոլ քաղաք-ամրոց անվանումը։
1815 - Նապոլեոն 1-ինը Լինիի ճակատամարտում հաղթել է գեներալ-ֆելդմարշալ Բլյուխերի պրուս-սաքսոնական բանակին, այդ հաղթանակը դարձել է Նապոլեոնի վերջին հաղթանակը։
1816 - Ժնևյան լճի ափին երեկոյան պատմած սարսափ պատմություններից հետո 19-ամյա Մերի Շելլին տեսել է սարսափ երազներ, որոնք էլ դարձել են նրա ապագա «Ֆրանկեյշտեյն, կամ ժամանակակից Պրոմեթևս» վեպի հիմքը։
1846 – Հռոմի պապ է ձեռնադրվել Պիոս 9-րդը, որը դարձել է պատմության մեջ ամենաերկար կառավարած Հռոմի պապը:
1858 - վախճանվել է բրիտանացի բժիշկ, անզգայացման, բժշկական հիգիենայի և ժամանակակից համաճարակաբանության պիոներներից մեկը հանդիսացող Ջոն Սնոուն։
1862 - Բրոդվեյի թատրոնում Բայրոնի «Մազեպա» պիեսի բեմադրության ժամանակ արտիստուհի Ադա Մենկենը բեմ է բարձրացել կիսամերկ վիճակում, որը առաջացրել է մեծ իրարանցում և համարյա հասցրել թատրոնի փակման։
1874 - Քեմբրիջի համալսարանում բացվել է Կավենդիշի անվան ֆիզիկական լաբորատորիան, որը ժամանակի ընթացքում դարձել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը։
1878 - վախճանվել է ամերիկացի բժիշկ և դեղագործ Կրոուֆորդ Լոնգը, որը առաջին անգամ օգտագործել է դիէթիլ եթերը որպես անզգայացնող միջոց։
1894 – Սորբոնում սկսվել է համաժողով, որտեղ Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ որոշում է կայացվել անց կացնել Օլիմպիական խաղեր։
1903 - ԱՄՆ-ում հիմնադրվել է «Պեպսի-Կոլա» ընկերությունը։
- սկսվել է Ռաուլ Ամուդսենի առաջին արկտիկական արշավախմբի ճանապարհորդությունը։
- ԱՄՆ-ում հիմնադրվել է «The Ford Motor Company» ընկերությունը։
1907 - Ռուսաստանում ցրվել է 2-րդ Պետական դուման։
1911 - հիմնադրվել է IBM կորպորացիան։
1920 - Հաագայում բացվել է Ազգերի Լիգայի միջազգային դատարանը։
1925 – Ղրիմում բացվել է խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը` «Արտեկը»:
1937 – ծնվել է ամերիկացի գրող, սցենարիստ Էրիկ Սիգալը։
1943 - 54 ամյան Չարլի Չապլինը ամուսնացել է 18-ամյա Ունե Օ Նիլի հետ, այդ ամուսնությունը տևել է 30 տարի և զույգը ուեցել է 8 երեխա։
1960 – Նյու Յորքում կայացել է Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխոզ» ֆիլմի պրեմիերան:
1963 – տիեզերք է թռել առաջին կին տիեզերագնացը` Վալենտինա Տերեշկովան:
1983 - Անդրոպովը դարձել է ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահ։
1999 – Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը:
2017 - վախճանվել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը