Կաշառք ստանալու համար ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության բաժնի պետը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:
ԱԱԾ-ից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբերի ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առեւտրի սրահի եւ հասարակական սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով գումարներ:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի եւ նրա կողմից ներկայացրած անձանց օգտին գործողություն կատարելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք ստանալը):
Նախաքննությունը շարունակվում է: