Պատմության այս օրը (հունիսի 18)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ադրբեջան՝ Մարդու իրավունքների օր, Եգիպտոս՝ Հին եգիպտական Նեղոսի օր, Սեյշելյան կղզիներ՝ Սահմանադրության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1807 - տեղի է ունեցել Արփաչայի ճակատամարտը թուրքական վեզիր Յուսուֆ փաշայի և Ռուսական կայսերական բանակի միջև:
1876 - ծնվել է ականավոր հայ ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտում հրետանու հրամանատար, Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարար Քրիստափոր Արարատյանը:
1915 - ծնվել է թավջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Գրիգորյանը:
1956 - վախճանվել է հայ դասական գրող Դերենիկ Դեմիրճյանը:
- ԽՍՀՄ-ի ԲՈՒՀ-երում որպես պարտադիր դասավանդման առարկա մտցվել է ԽՄԿԿ պատմությունը և դիալեկտիկական մատերիալիզմը:
1964 - վախճանվել է Մոսկվայի Մեծ թատրոնի հայազգի գլխավոր խմբավար Ալեքսանդր Մելիք-Փաշաևը:
1987 – Եվրախորհրդարանը ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև։
1988 - ԽՍՀՄ գերագույն խորհուրդը որոշել է, որ անհնար է ԼՂՀ-ի անցումը ՀՍՍՀ-ին, Երևան են մտցվել խորհրդային զորքեր, հաստատվել է պարետային ժամ։
1992 - հայկական ЗУ-23-2 զենիթային համակարգը խփել է ցածր թռչող ադրբեջանական երկու Су-24-երից մեկին, որը փորձում էր ոչնչացնել հայկական Д-30 հաուբիցային հրետանային մարտկոցը։
1996 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հորդանանի հետ։
2006 - «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմը ԴԱՀԿ ծառայության վերահսկողության ներքո վերջնականապես ազատել է իր զբաղեցրած տարածքը Գրիգոր Լուսավորիչ փողոցում:
2007 - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով նախագահության թեկնածու Բակո Սահակյանը ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից:
2008 - կալանավորված ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը միացել է տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ անող կալանավորվածներին:
2009 - կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ամռանը կառավարության անդամները չպետք է լքեն Հայաստանի տարածքը:
2016 - «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Վարդան Օսկանյանը:
2018 - Գյումրիի ավագանու ընդդիմադիր «Գալա» խմբակցության նախաձեռնությամբ ավագանու նիստում Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումից զրկվել են Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այդ կոչումից զրկվել է նաև Սերժ Սարգսյանի ավագ եղբայրը՝ Լևոն Սարգսյանը:
2019 - Ազգային ժողովը մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել Վահե Գրիգորյանին, որը իր ելույթում իրեն հայտարարել Սահմանադրական դատարանի նախագահ։
2020 - Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել է 2 միլիարդ դրամ գրավով։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1037 - վախճանվել է պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, երաժիշտ և բժիշկ իբն Սինան (լրիվ անունը Աբու Ալի Հուսեյն իբն Աբդալլախ իբն Սինա)
1429 – տեղի է ունեցել Պատեի ճակատամարտը՝ Հարյուրամյա պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը:
1583 - Լոնդոնում Ռիչարդ Մարտինը 383 ֆունտով ապահովագրել է Ուիլյամ Գիբսոնի կյանքը՝ սա առաջին կյանքի ապահովագրության դեպքն է:
1799 - Սուվորովի ղեկավարությամբ Ալպերով անսպասելի անցում կատարած ռուսական բանակը Տրեբբիա գետի մոտ ջախջախել է ֆրանսիական բանակին:
1812 – ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել Մեծ Բրիտանիային, սկսվել է 3 տարի տևած անգլո-ամերիկյան պատերազմը:
1815 – Վաթեռլոոյի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն է կրել անգլո-հոլանդա-պրուսական զորքերից:
1821 – Բեռլինում կայացել է Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի պրեմիերան:
1907 - Լոնդոնում հանդիպել են Մարկ Տվենը և Ջորջ Բեռնարդ Շոուն:
1918 - Նովոռոսիյսկում ջրասույզ է արվել ռուսական սևծովյան նավատորմը, որպեսի Բրեստի պայմանագրի համաձայն այն չտրվի ուրիշին:
1928 - վախճանվել է նորվեգացի բևեռախույզ, ճանապարհորդ Ռաուլ Ամուդսենը:
1936 – վախճանվել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին:
1942 – ծնվել է անգլիացի հանրաճանաչ երգիչ, «Բիթլզ»-ի հիմնադիրներից մեկը հանդիսացող Փոլ Մաքքարթնին:
1974 - վախճանվել է ԽՍՀՄ մարշալ, ԽՍՀՄ քառակի հերոս Գեորգի Ժուկովը:
1979 - ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը կնքել են ստրատեգիական սպառազինությունների կրճատման պայմանագիր (ОСВ-2):
1995 - Առաջին հեռուստաալիքի Ալեքսանդր Լյուբիմովի «Դեմ հանդիման» հաղորդման ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին բաժակի նարնջի հյութը լցրել է Բորիս Նեմցովի վրա:
2011 – վախճանվել է խորհրդային հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս, հռչակավոր գիտնական Անդրեյ Սախարովի կինը՝ Ելենա Բոները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը