Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության ձևավորման կարգ․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր առավոտյան հրապարակեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ հրապարակված արդյունքների, ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը: Ընտրողների քվեարկության արդյունքում անցողիկ շեմը հաղթահարել են միայն 2 ուժ, որից առաջատարը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 687 251 ձայնով (53.92 %): 2-րդ տեղում է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 268 165 ձայնով (21.04 %):

Սակայն հաշվի առնելով, որ ըստ Ընտրական օրենսգրքի՝ եթե անցողիկ շեմը հաղթահարում է 3-ից պակաս կուսակցություն կամ դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները, ապա խորհրդարան կանցնի նաեւ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը (66 633 ձայնով, 5.23 %):

Սրանք նախնական արդյունքներն են, քանի որ վերջնական արդյունքներն ամփոփվում են ընտրություններից հետո 7 օրվա ընթացքում։ Այսինքն, իրական պատկերը տեսանելի կլինի մինչեւ հունիսի 27-ը, որից հետո մինչեւ հուլիսի 4-ը ԿԸՀ-ն որոշում է կայացնում նոր Ազգային ժողովի կազմավորելու կամ ընտրությունների 2-րդ փուլ հայտարարելու մասին:

2-րդ փուլ հայտարարելու համար այս պահին որեւէ նախապայման չկա: Ինչպես հայտնի է՝ ընտրությունների 2-րդ փուլ հայտարարելու անհրաժեշտություն է առաջանում, եթե որեւէ ուժ չի ստանում ԱԺ տեղերի առնվազն 54 տոկոսը եւ 6 օրվա ընթացքում հնարավոր չի լինում առավելագույնը 3 ուժերի միջեւ այնպիսի կոալիցիա կազմել, որը կունենա տեղերի 54 տոկոսը:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրենց դժգոհությունն է հայտնել Հայաստան դաշինքը։ Վահե Հակոբյանը ասել է, որ ընտրությունների արդյունքներն անսպասելի էին և եթե վարչական ռեսուրս չկիրառվեր, ապա իշխանությունը ակնհայտորեն չէր կարողանա ձևավորել մեծամասնություն։ Վաղը կկայանա «Հայաստան» դաշինքի ասուլիսը, որտեղ նրանք կներկայացնեն իրենց անելիքները։

Արդյունքները չեն գոհացրել նաև «5165» շարժմանը։ Կարին Տոնոյանը վստահ է, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին։

Թեեւ դեռ ընտրությունների արդյունքները նախնական են, սակայն արդեն իսկ այդ արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ունենում է 105 մանդատներից 72-ը, «Հայաստան» դաշինքը՝ 27 մանդատ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 6 մանդատ:

Հաշվի առնելով, որ կայուն մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է 54 մանդատ, ապա սա նշանակում է, որ ըստ նախնական արդյունքների «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում կունենա սահմանադրական մեծամասնություն։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ ՔՊ-ն կկարողանա առանց այլ ուժերի աջակցության ընդունել սահմանադրական օրենքներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություն, սահմանադրական փոփոխություններ, դատաիրավական բարեփոխումներ եւ այլն: Ինչպես հայտնի է, այդ օրենքների ընդունման համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 2/3-ի քվեարկություն։

Գործող խորհրդարանի 2 ընդդիմադիր ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները խորհրդարան չեն անցնի: ԲՀԿ-ն ստացել է ձայների 3,96 տոկոսը, իսկ ԼՀԿ-ն՝ 2 տոկոսից էլ քիչ ձայն: ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում նոր խորհրդարան ձևավորելուց հետո առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ նախագահը: Մինչ այդ գործող խորհրդարանը պահպանում է իր լիազորությունը: Նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են: Այնուհետեւ Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ եւ նրա երեք տեղակալ: Ազգային ժողովի կազմից՝ Ազգային ժողովի նախագահի մեկական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից:

Նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն եւ կձևավորի կառավարություն: Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Վարչապետն առաջադրվում եւ ընտրվում է Ազգային ժողովի կողմից, նշանակվում նախագահի հրամանագրով: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Սոնա Գիշյան
700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված