Դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է. եվրոն եւս էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 22-ին, կազմել է 513.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.22 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 609.73 դրամ (նվազել է 0.98 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 711.63 դրամ (նվազել է 0.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.01 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 428.14 դրամ, ոսկի՝ 29,280.48 դրամ, պլատին՝ 17,155.41 դրամ: