Ի՞նչ է կանխագուշակում աշխարհի համար՝ ամենաճշգրիտ գուշակություններով հայտնի նորվեգ պրոֆեսորը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆորվեգացի պրոֆեսոր, սոցիոլոգ Յոհան Գալթունգն, ով կանխագուշակել է ԽՍՀՄ փլուզումն ու սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, կանխատեսել է, որ Դոնալդ Թրամփի պաշտոնավրաման ընթացքում Միացյալ Նահանգները կկորցի իր հզորությունը: Այս մասին հաղորդում է Independent-ը:
«2000թ. նա (Յոհան Գալթունգ) վեճերի տեղիք տվեց` մինչ 2025-ն ԱՄՆ համաշխարհային ազդեցությունը կորցնելու մասին կանխատեսմամբ,- ասվում է հոդվածում,- Սակայն Բուշի պաշտոնավարման ժամանակ սոցիոլոգը փոխեց իր կանխատեսման ժամկետները` հասցնելով մինչև 2020թ.: Այժմ նա պնդում է, որ ասվածը կիրականանա «գոռոզամիտ» նախագահի պաշտոնավարման ընթացքում»:
Հոդվածում նշվում է, որ Թրամփը նախագահ է ընտրվել «հակագաղթականական» հիմքի վրա, ինչը համընկնում է սոցիոլոգի` 2009թ. գրված «Ամերիկյան կայսրության անկումը, և ինչ կլինի հետո» գրքի վերջնամասում արված կանխատեսման հետ, որում Յոհան Գալթունգը կանխագուշակել է ԱՄՆ հզորության անկման ֆոնին ֆաշիշմի աճը:
Ըստ սոցիոլոգի` ԱՄՆ հզորության անկումը կարագացնի նաև ՆԱՏՕ-ի նկատմամբ Թրամփի ծայրահեղ վերաբերմունքը: