70-ից ավելի ընտրատեղամասերում վերահաշվարկ տեղի կունենա
ԻՐԱՎՈՒՆՔ2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 22-ը` ժամը 11.00-ն:
Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Սահմանված ժամկետում վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել թվով 27 տեղամասերի քվեարկության արդյունքների վերաբերյալ, որոնցից միայն 3 տեղամասերի վերաբերյալ դիմումներն են ներկայացվել իրավասու սուբյեկտների կողմից։ Այնուամենայնիվ, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վերահաշվարկ կիրականացվի նաև մնացյալ 24 տեղամասում։
Հունիսի 23-ին՝ ժամը 10։00-ից սկսած, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 7, թիվ 9, թիվ 10, թիվ 11, թիվ 13, թիվ 14, թիվ 17, թիվ 23, թիվ 24, թիվ 25, թիվ 31, թիվ 33, թիվ 34 և թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներում կշարունակվեն իրականացվել ընդհանուր առմամբ 70-ից ավելի ընտրական տեղամասերի վերահաշվարկի աշխատանքները։
Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ չեն ստացվել: