ՀՀԿ–ի «անմեղ» խորամանկությունը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր երկրում նախկին 41 ընտրատարածքը 28–ով կրճատվել դարձել է ընդամենը 13–ը: Շատերին թվում է, թե սա շիլաշփոթ կառաջացնի: Բայց իշխանական կուսակցությունը` ՀՀԿ–ն, շատ հանգիստ է: Կուսակցությունը «անմեղ» խորամանկության է դիմել:
«Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ–ն տեղերում, միևնույն ընտրատարածքում ռեյտինգային ցուցակում ապագա պատգամավորական թեկնածուներին հանձնարարել է ընտրարշավի ժամանակ աշխատանքի բաժանում անել:
Այսինքն` օրինակ, եթե Տավուշում Նոյեմբերյանի ենթաշրջանը «Գրանդ տոբակոյի» «սեփական» տարածքն է, ապա նույն ընտրատարածքի Դիլիջանի հատվածի սեփականատեր, «պիվի» Հակոբը Նոյեմբերյանից ձայներ չպիտի գողանա: Ամենքն իրենց տարածքում պիտի աշխատեն, ինչպես նախկինում է եղել: Այլապես «պիվի» Հակոբը կարող է 50000 ձայն ստանալ, իր մյուս կուսակիցը` 5000: Եվ հանկարծ ԲՀԿ–ն վերջինից կարող է առաջ անցնել:
Այս փոքրիկ խորամանկության շնորհիվ ամեն ընտրատարածքից ընտրվող երեք հոգուց առնվազն երկուսը ՀՀԿ–ական կլինեն (եթե ոչ` երեքը): Ուղղակի իրարից կուսակիցները ձայներ չպիտի գողանան:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: