Պայքարը նպատակ ունի փրկել իրենց կյանքը և Արցախի մնացած հատվածը հայկական պահել. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախում շարունակվող բողոքի ակցիաները վերջին օրերին ակտիվ ընթացք են ստացել և, չնայած շատերի կանխատեսմամբ դրանք մարվելու են, սակայն իրենցով վերհանել են արցախցիների շրջանում Արցախի և Հայաստանի իշխանությունների նկատմամբ կուտակված խորը դժգոհությունը: Արցախում համարում են, որ Փաշինյանը երկիրը նպատակաուղղված պատերազմի է տարել, որպեսզի արդարացնի Արցախը հանձնելու իր ծրագիրը՝ այն ներկայացնելով որպես պատերազմի արդյունք: Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, իմանալով այդ ծրագրերի մասին, ոչ միայն այդ ծրագրի մաս է դարձել, այլև մինչև հիմա աջակցում է դրան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի նախագահի ջերմ հարաբերություններն ու աջակցությունը Նիկոլ Փաշինյանին հունից հանել են արցախցիներին, որոնք էլ փորձում են հասնել Հարությունյանի հեռացմանը: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանք համարում են, որ Փաշինյանի այս ընտրությունը հնարավորություն է տալու ավարտել նախապես պլանավորած ծրագիրը՝ հասնելով Արցախի ամբողջ տարածքի հանձնմանն ու թեմայի վերջնական փակմանը, ուստի իրենց հավաքներով փորձում են կանխել դա:
Արցախցիների հավաստմամբ, իրենք այլևս կորցնելու բան չունեն, և իրենց պայքարը նպատակ ունի փրկել իրենց կյանքը և Արցախի մնացած հատվածը հայկական պահել: Ի դեպ, ըստ էության, խորհրդարանական ուժերից միայն «Արդարություն» կուսակցությունն է, որ աջակցում է այս պայքարը, մյուսները կա՛մ չեզոք դիրքում են, կա՛մ սատարում են Հարությունյանին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում