Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նման սցենար Արևմուտքը չէր կարող թույլ տալ. կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում պարզապես ընտրական միջոցառում է տեղի ունեցել: «Փաստի» հետ զրույցում ամփոփելով խորհրդարանական արտահերթ ընտրությունները՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր: Կողմնակի միջամտություն ասելով՝ նկատի ունեմ նաև ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկություններն ու լուրերը, որոնք վերաբերում են, օրինակ՝ շրջիկ քվեարկողներին, մատնահետքի բազայի ավելացմանը և այդպես շարունակ: Դիտարկենք նաև հոսանքազրկումը՝ Վրաստանից, որի ժամանակ, ըստ լուրերի, որոշ գործողություններ են իրականացվել ընտրատեղամասերում: Ըստ օդում կախված լուրերի, տեղի ունեցած ընտրակեղծիքները շատ ավելի մասշտաբային են եղել, քան 30 տարվա ընթացքում ՀՀում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ: Սա չի նշանակում, որ իշխող քաղաքական ուժի ձայներն ամբողջովին կեղծվել են, ուղղակի, ըստ լուրերի, որոշակի տոկոս է ավելացվել: Ինչո՞ւ, որովհետև խնդիր էր դրված: Մինչև ընտրությունները մենք խոսել ենք այն մասին, թե որ ուժերն են անցնելու խորհրդարան: Խոսքը ՔՊ-ի, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի և ԲՀԿ-ի մասին է: Նշում էինք նաև, որ ոչ մի ուժ 50 տոկոսից ավելի չէր կարող ստանալ: Եթե արդար ու ազատ ընտրություններ իրականացվեին, կոալիցիայի միջոցով մեծամասնություն էին կազմելու «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքն ու ԲՀԿ-ն: Այդ պարագայում երկրորդ նախագահի գլխավորությամբ կառավարություն էր ձևավորվելու, որն ունենալու էր Ռուսաստանի աջակցությունը: Այս սցենարն Արևմուտքը չէր կարող թույլ տալ»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ դա կնշանակեր, որ փակվելու էր 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած գործընթացը, 2018 թ. դեկտեմբերին գրանցված արդյունքը, երբ ԱԺ-ն անցավ Արևմուտքի ազդեցության տակ: «Իսկ ի՞նչ էր պետք դա թույլ չտալու համար: Որպեսզի Արևմուտքի համար ցանկալի կառավարություն ձևավորվի, բնականաբար, պետք էր Ազգային ժողովի լանդշաֆտը փոխել: Առաջին տարբերակով ՔՊ-ին պոտենցիալ դաշնակից փոքր կուսակցությունները պետք է անցողիկ շեմը հաղթահարեին, միասին մոտավորապես 20 տոկոս ստանային, այդ քվեն գումարվեր ՔՊ-ի մոտ 30-35 տոկոսի հետ ու միասին կազմեին 50+ տոկոս: Սա լուրջ չէր, որվհետև, օրինակ՝ եթե «Հանրապետություն» կուսակցությունը կամ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը 9-10 տոկոս ստանային, կասկածներ կառաջանային: Բնականաբար, Արևմուտքը չհասցրեց ՔՊ-ին պոտենցիալ դաշնակից կուսակցություններին աճեցնել: Ու կար երկրորդ տարբերակը՝ արտաքին միջամտությամբ 30-35 տոկոսն ավելացնել՝ այն դարձնելով 50 տոկոս, և խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ: Սրա համար նախ պետք էր հստակեցնել, թե ինչ վարկանիշ ունի Փաշինյանը: Դեռ մայիսին ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցհարցում էր անցկացրել՝ հավանաբար պարզելով, որ նրա վարկանիշը 30-35 տոկոս է:

Ըստ այդմ՝ պետք էր այն 20 տոկոսով ավելացնել: Ու քանի որ 20 տոկոսը հնարավոր չէր ավելացնել իր պոտենցիալ դաշնակիցների միջոցով, քանի որ խորհրդարան մտնելու հնարավորություն չունեին, միջամտություն էր պետք: Եվ աշխատեց Վրաստանի «ռուբիլնիկը». այսպես ասած, պատահականորեն Վրաստանի «ռուբիլնիկն» անջատվեց, ինչի հետևանքով հոսանքազրկվեցին Հայաստանի մի շարք քաղաքներ: Թեպետ հոսանքազրկումը տևեց 15-20 րոպե, բայց այդ ժամանակահատվածն ամբողջովին բավարար էր գործողություն իրականացնելու համար: Հիշենք նաև, որ Վրաստանն Արևմուտքի հսկողության տակ գտնվող տարածք է: Մեծ հաշվով, տեղի ունեցավ ձայների ուղիղ այնքան ավելացում, որպեսզի ունենան այնքան քվե, որը թույլ է տալիս սահմանադրական օրենքներ ընդունել: Խնդիրը կատարվեց՝ Հայաստանի խորհրդարանը կրկին Արևմուտքի հսկողության տակ է, և սա Նիկոլ Փաշինյանի խորհրդարանը չէ: Շատերն են նշում, թե նա հաղթեց: Նա չհաղթեց: Սա Արևմուտքի հսկողության տակ գտնվող խորհրդարան է, որը կարող է ցանկացած վարչապետի ընտրել»,-ասաց նա՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից պատկերը սա է, թեպետ, Ա. Բադալ յանի խոսքով, բազմաթիվ ուժեր օբյեկտիվ թերություններ ունեին քարոզարշավի ժամանակ:

«Եթե ընտրություններում արդյունք է գրանցվում միջամտությամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը: Ընդհանուր առմամբ, այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց: Բոլորը կարծում էին, որ ճգնաժամը կապված է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի հետ, որին հաջորդեցին մի շարք գործընթացներ: Իհարկե, այս առումով խնդիր կար, բայց ճգնաժամը միայն դրանով չէ: Հայաստանում իշխող ուժը ինչպես 2018- ին, այնպես էլ հիմա հայեցակարգային մոտեցումներ չունի: Այս իրողությունը զարգացման հնարավորություն չի տալիս, ինչն էլ իր հերթին ստեղծում է մի իրավիճակ, երբ երկիրն ապրում է օրվա կուրսով, մինչդեռ օրվա կուրսով ապրող երկիրը չի կարող զարգանալ: Այս հարցը ևս չլուծվեց, որովհետև մնաց այն ուժը, որը պատկերացում չունի հայեցակարգային մոտեցումների մասին»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով, այս իշխանության պարագայում համերաշխության մթնոլորտի վերականգնումը բացառվում է: «Երկրի ղեկավարը զարգացման հայեցակարգ չունի, նա ոչ թե առաջ, այլ հետ է նայում: Հետ նայողը երբեք համերաշխություն չի կարող ստեղծել: Գործնական օրինակն Օձունի համայնքապետի դաժան ծեծն է մարզպետարանի շենքում, ինչի մասին գրեց մամուլը: Ի դեպ, եթե սա լիներ նախկինում, իրավապաշտպան կոչեցյալները մեծ աղմուկ կբարձրացնեին, բայց հիմա ընդամենը մի քանի հոգի է այդ մասին խոսում: Իշխող քաղաքական ուժից խորհրդարան անցած և ոչ մեկը դա չի քննադատում, որովհետև նույն մտածելակերպն ունեն: Իրենց համար կարևորը պաշտոնը վերցնելն է, ու ինչ-որ մի պաշտոնում ձևացնել, թե գործ են անում:

Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ձեռք է մեկնում, բայց համայնքապետ է ծեծվում, ձեռք է մեկնում ու միևնույն ժամանակ ասում՝ թալանածը հետ բերեք: Եվ սա պատահական չէր ասում: Իր ընտրազանգվածին հիմա պետք է ինչ-որ բանով կերակրի, աշխատավարձ, թոշակ տա, խնդիրները հոգա, բայց հարցն այն է, որ փող չկա: Հիմա խնդրի առաջ է. իրեն ժողովրդի տեղ դնելով՝ մտածում է, որ բոլորին, ով ժողովրդին, այսինքն՝ իրեն դեմ է, պետք է հեռացնել: Հիմա պատկերացումը հետևյալ տրամաբանության մեջ է. փորձել ինչ-որ մարդկանց ծեծել, ունեցվածք վերցնել, սեփականաշնորհել, ճանապարհներ կառուցել, որ գյուղացիներն իրեն ծափ տան: Սա է մակարդակը, ու այս մակարդակով ուրիշ տեղերից գումար չի կարող բերել»,-նշեց Ա. Բադալյանը:

Ամփոփելով՝ Արմեն Բադալ յանը հայաստանյան իրավիճակը համեմատեց Հարավսլավիայում 90-ականներին առկա իրավիճակի հետ: «Այս ընտրությամբ Արևմուտքը նորից խորհրդարանն իր հսկողության տակ վերցրեց: Այս իրավիճակը շատ նման է Հարավսլավիայի 90-ականների սկզբի իրավիճակին, երբ սերբերը մեծ երազանք ունեցող ժողովուրդ էին, ցանկանում էին մեծ Սերբիա ունենալ ու ինքնուրույն քաղաքականություն վարել:

Դրա համար էլ Հարավսլավիան պառակտեցին, ոնչացրին սերբական անկլավը, Կոսովոն Սերբիայից դուրս բերեցին, Չեռնոգորիան անջատեցին Սերբիայից, զինվորական ղեկավարությանը դատեցին, բանակը լուծարեցին, իսկ Սերբիան իրենց հեղափոխության արդյունքում գլոբալիստների շահերը սպասարկող դարձավ: Հիմա նույնը մեզ մոտ է: Հայաստանն ընդամենը Թուրքիան և Ադրբեջանն իրար կապող մի տրանզիտ տարածք է մնալու, որտեղ Արևմուտքը Թուրքիայի միջոցով, օգտագործելով Սյունիքի և Ադրբեջանի տարածքը, դուրս է գալու Միջին Ասիա»,-եզրափակեց քաղտեխնոլոգը: 

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից
Ամենադիտված