Պատմության այս օրը (հունիսի 24)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ադրբեջան՝ Մեքենաշինական արդյունաբերության աշխատողների օր, Լատվիա և Էստոնիա՝ Յանովի օր, Լիտվա՝ Կուպալայի օր, Պերու, Բոլիվիա և էկվադոր՝ Հնդկացիների օր, Շոտլանդիա՝ Անկախության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
444 – Մեծ Հայքի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու Շահապիվանի ժողովը:
1908 – ծնվել է նշանավոր ֆիզիկոս, պրոֆեսոր Արտեմ Ալիխանյանը:
1918 - Խոյ քաղաքից երեք կիլոմետր հեռավորության վրա մղված ճակատամարտում Անդրանիկի դիվիզիան պարտվել է թուրքական 12-րդ հետևակային դիվիզիային, իսկ Անդրանիկը ստիպված է եղել հրաժարվել իր պլաններից և վերադառնալ Նախիջևան։
1935 - Բացվել է Երևանի տիկնիկային թատրոնը։
1963 – ծնվել է հայազգի երաժիշտ Յուրի Կասպարյանը, որը եղել է ռուսական «Կինո» ռոք խմբի կիթառահար:
2001 – վախճանվել է նկարիչ Սպարտակ Սաֆյանը։
2006 – Հայաստանի շախմատի հավաքականը դարձել է Օլիմպիադայի չեմպիոն:
2011 - Կազանում ընդունվել է համատեղ հայտարարություն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ, որտեղ նշվել է, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։
2015 - չնայած հորդառատ անձրևին, Գյումրիում ակտիվիստներն անց են կացրել նախապես ծրագրված երթը ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
2016 - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ժամանել է Հայաստան։ Սրբազան քահանայապետի հայաստանյան այցի կարգախոսն է «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
2018 - Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է տեղադրվել Գյումրիում՝ բարերարի անունը կրող փողոցում։
1919 - Խորհրդարանում Էդմոն Մարուքյանի «սիրուն աղջիկ» արտահայտությունը, որը ասվել է ՔԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Ռևազյանին խոցել է իմքայլականներին։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
79 - վախճանվել է հռոմեական կայսր Վեսպեսիանը։
1314 - Բեննոկբերնեի ճակատամարտում շոտլանդական թագավոր Ռոբերտ Բրյուսը հաղթել է անգլիական թագավոր Էդուարդ 2-րդին և նման կերպ վերականգնել իր երկրի անկախությունը։
1398 - վախճանվել է չինացի կայսր, Մին դինաստիայի հիմնադիր Չժու Յուանչժինը։
1497 - Ջոն Կաբոտը հայտնագործել է Կանադան (Նյուֆաունդլենդը)։
1571 - Ֆիլիպիններում բասկ Միգել Լոպեսը հիմնադրել է Մանիլա քաղաքը։
1667 - երկրորդ անգլո-հոլանդական պատերազմում փայլուն ավարտ է ունեցել դեպի Մեդուեն իրականացրած Միխիլա դե Ռյոտերի գլխավորած հոլլանդական նավատորմի արշավը։ Այդ պարտությունը հանդիսանում է անգլիական նավատորմի ամենացավալի պարտություններից մեկը և մոտեցրել է պատերազմի ավարտը։
1695 - ծնվել է բարոկկո դարաշրջանի ավստրացի դիմանկարիչ Մարտին վան Մայտենսը։
1793 - ֆրանսիական կանվետը ընդունել է առաջին ժողովրդավարական սահմանադրությունը (որը այդպես էլ գործողության մեջ չի մտցվել), ֆրանսիան դարձել է հանրապետություն։
1812 - Նապոլեոնի բանակը անցնելով Նեման գետը ներխուժել է Ռուսական կայսրության տարածք, սկսվել է 1812 թվականի Հայրենական պատերազմը։
1880 - առաջին անգամ հրապարակորեն երգվել է «О, Կանադա» երգը։
1893 - նորվեգացի բևեռախույզ Ֆրիտիոֆ Նանսենը «Ֆրամ» («Առաջ») նավով ուղևորվել է Հյուսիսային Բևեռ։
1916 – առաջին անգամ Հոլիվուդյան աստղի ստացած հոնարարը անցել է մեկ միլիոն դոլլարը։ Դերասանուհի Մերի Փիքֆորդը «Paramount Pictures» ընկերության հետ 1 040 000 ԱՄՆ դոլարի պայմանագիր է ստորագրել:
1925 - Բեռլինում ռայխստագի շենքը գրավվել է վարկատուների բազմության կողմից, որոնց փողերը զրոյացվել էին հետպատերազմյան ինֆլացիայի արդյունքում։
1930 - առաջին անգամ ռադար է օգտագործվել ինքնաթիռ հայտնաբերելու համար (Կոլումբիա նահանգ, Անակոստիա)։
1934 – Ուկրաինայի մայրաքաղաքը Խարկովից տեղափոխվել է Կիև:
1935 - ծնվել է ամերիկացի ռեժիսոր և դերասան, նաև սցենարիստ, պրոդյուսեր, օպերատոր Ռոբերտ Դաունին (ավագ)։
1935 - Թբիլիսիում բացվել է ԽՍՀՄ-ում առաջին մանկական երկաթուղին։
1940 – ծնվել է իտալաամերիկացի կինոօպերատոր, Օսկարի եռակի դափնեկիր Վիտորիո Ստորարոն։
1945 - Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացել է Հաղթանակի շքերթը։
1947 – ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսել է մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտներին նա նմանեցրել է ափսեների և այդտեղից էլ առաջացել է «թռչող ափսե» արտահայտությունը, գիտականորեն`«չբացահայտված թռչող օբյեկտ»:
1963 - Լոնդոնում Բի-Բի-Սի հեռուստաընկերության ստուդիայում առաջին անգամ ցուցադրվել է կենցաղային վիդեոմագնիտոֆոնը։
1968 – ծնվել է իսրայելցի, նախկինում՝ խորհրդային և բելառուսցի շախմատիստ, գրոսմայստեր Բորիս Գելֆանդը։
1973 - ԱՄՆ կատարած իր պաշտոնական այցի ընթացքում Լեոնիդ Բրեժնևը հայտարարել է, որ սառը պատերազմը ավարտված է։
1978 – վախճանվել է խորհրդային մաթեմատիկոս, մեխանիկ Մստիսլավ Կելդիշը։
1987 – ծնվել է արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող Լիոնել Մեսսին։
1990 - Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում կայացել է Վիկտոր Ցոյի և «Կինո» խմբի վերջին համերգը։
2020 - պատմության մեջ առաջին անգամ՝ 1945 թվականից հետո, Մոսկվայում հաղթանակի շքերթ է իրականացվել ոչ մայիսի 9-ին կապված կորոնավիրուսային համաճարակի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը