Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն, ինչ մենք տեսնում ենք Բաքվում, դատավարություն չէ, իմիտացիա է․ Արա Ղազարյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր «Մեդիա Կենտրոնը» կազմակերպել էր քննարկում «Հայ ռազմագերիների վերադարձը՝ նրանց մեղադրանք առաջադրելուց հետո․ ի՞նչ հնարավորություններ կան» թեմայով։

Քննարկման ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը անդրադարնալով հայ գերիների դատավարությանը ասաց, որ այն, ինչ տեսնում ենք Բաքվի դատարանում, դատավարության իմիտացիա է ընդամենը։

«Այն, ինչ մենք տեսնում ենք Բաքվում, դատավարություն չէ, իմիտացիա է, քանի որ մենք չենք տեսնում պրիմիտիվ պայմանների ապահովում։ Մենք չգիտենք, թե նրանք օգտվել են հակընդդեմ հարցման իրավունքից։ Դա չափազանց կարևոր իրավունք է, նրանք իրավունք ունեն հարցաքննելու ցուցմունք տված վկաներին։ Մի խոսքով, գոյություն ունի մեղադրանքից պաշտպանվելու առնվազն հիմնարար իրավունք, որոնցից յուրաքանչյուրի խախտումը դատավարությունը դարձնում է ոչ իրավաչափ։ Հասարակությունը չի կարող ոչ իր, ոչ միջազգային հանրությանը, էլ չեմ ասում Եվրոպական դատարանին ապացուցել, որ այս իրավունքները տրամադրվել են։ Չի էլ կարող տրամադրել, քանի որ հենց այդ իրավունքները տրամադրվեն, գործը փլվելու է, պարզվելու է այն սին է, լեգենդ է, առոչինչ փաստերի վրա կառուցած ինչ-որ պատմություն է»,-ասաց միջազգային իրավունքի մասնագետը։

Նա մանրամասնեց, որ այս պահին աշխատում է Կարեն Ղազարյանի գործի վրա, տեսնում է, թե Ադրբեջանն ինչ լուրջ խնդիրների առջև է կանգնած՝ ՄԻԵԴ-ին` համոզելու, որ դատավարությունն արդար է եղել․ «Նման դատավարությունները չեն կարող լեգիտիմացվել։ Հիմա ես աշխատում եմ Կարեն Ղազարյանի գործի վրա և տեսնում եմ, թե Բաքուն ինչ լուրջ խնդիրների առաջ է կանգնած՝ Եվրոպական դատարանին` համոզելու, որ դատավարությունը արդար է եղել։ Նախ և առաջ այդ դատավարություններին չեն մասնակցում նրանց հարազատները։ Դա արդեն իսկ բավարար է, որպեսզի ուղղակիորեն ասենք, որ հրապարակային դատավարության իրավունքը խախտվում է։ Սարիբեկյանի գործով Եվրոպական դատարանն ասել է, որ Ադրբեջանը պարտավոր է, թեև դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ, բայց պարտավոր է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ քրեական գործի շրջանակներում։

Երկրորդ, Ադրբեջանը պարտավոր էր ապահովել կապի միջոցներ, որպեսզի մեղադրյալները շփվեն իրենց հարազատների հետ։ Պարզ է, որ այս գործերով ևս Եվրոպական դատարանը չի շեղվելու իր նախադեպային իրավունքից և արձանագրելու է խախտում»,- ասաց Արա Ղազարյանը։

Արա Ղազարյանի խոսքով՝ կան մեղադրանքից պաշտպանվելու առնվազն 6 իրավունքներ, որոնք ֆունդամենտալ իրավունքներ են, որոնցից յուրաքանչյուրի խախտումն ամբողջ դատավարությունը դարձնում է անիրավաչափ։

«Ադրբեջանը չի կարողանալու ոչ իր հասարակությանը, ոչ էլ միջազգային հանրությանն ապացուցել, որ այս իրավունքները տրամադրվել են։ Եվ չի էլ կարող տրամադրել, ինչո՞ւ, որովհետև հենց այս իրավունքները տրամադրեց, գործը փլվելու է, պարզվելու է, որ գործն իրականում սին է, առոչինչ փաստերի վրա կառուցված ինչ-որ պատմություն է։ Դա է պատճառը, որ Ադրբեջանը կանգնած է այս դիլեմայի առաջ, մի կողմից հասկանում է, որ պետք է այս իրավունքներն ապահովի, բայց մյուս կողմից էլ հասկանում է՝ հենց այս իրավունքներն ապահովեց, ամբողջ միջազգային հանրությունը հասկանալու են, որ դրանք կեղծ մեղադրանքներ են։ Այս պայմաններում Ադրբեջանը պետք է շարունակի այս դատավարությունները, արագացնի, որ Հայաստանը չհասցնի քայլեր անել։ Ադրբեջանը պետք է շտապի այս դատավարություններ ավարտին հասցնել, որքան ձգձգի, այնքան իրավիճակն իր դեմ է աշխատելու։ Այս դիլեման Ադրբեջանը չի կարող լուծել, ապագայում մենք ունենալու ենք վճիռներ Ադրբեջանի դեմ։ Այդ վճիռները գուցե լինեն այն ճնշող մեխանիզմը, որ որոշեն ի վերջո այս մարդկանց արտահանձնել Հայաստան։ Բայց դրանով էլ այս պատմությունը չի ավարտվի, հետո բացվելու են խնդիրներ՝ այս դատավարության ֆարսի հետ կապված։ Իրավական այս պրոցեսն ավարտվելու է փոխհատուցմամբ, դատական ակտով, որտեղ արձանագրվելու է խախտում, նաև պարտավորություն, որ գործերը բացեն, մեղավորներին պատժեն։ Էս ամբողջից Հայաստանը, վստահ եմ՝ ապագայում օգտվելու է»,- հավելեց Արա Ղազարյանը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված