Աստղագուշակ․ հունիսի 30
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք լավ գլուխ կհանեք ամենատարբեր գործերից. սկսած առօրյա գործերից, վերջացրած՝ լրիվ նորերով: Շատ Խոյերի այդ հարցում կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Օգնականներ գտնելը դժվար չի լինի, բայց արժե նախապես մտածել, թե ինչպես եք նրանց շնորհակալություն հայտնելու աջակցության համար:
Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա ամրապնդել գործնական հարաբերություններն ու պիտանի կապեր ձեռք բերել: Շատերին դուր կգան ձեր գաղափարները: Մարդիկ, որոնք նախկինում քննադատորեն էին տրամադրված, կփոխեն իրենց կարծիքը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, և նրանց աջակցությամբ շատ ու շատ բարդ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Հատկապես լավ գլուխ կհանեք այնտեղ, որտեղ կարգապահության ու մանրուքներին ուշադրություն դարձնելու կարիք կլինի: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար թվալ:
Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Մի փոքր հանգստացեք ու միանգամից ձեզ լավ կզգաք: Շատ Ցուլերի համար օգտակար կլինի հին նախասիրությանը վերադառնալը, որը կրկին բազում դրական հույզեր կպարգևի:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-3927&slot=content&api=2.0&ref=hushak.com×
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը հասարակ, բայց արդյունավետ կլինի: Այդ հատվածում ցանկացած գործ վճռական կստանձնեք, իսկ դժվարությունները, որոնք կարող են առաջ գալ, ձեզ ամենևին չեն վախեցնի: Հաճախ հաջողության հասնելուն կօգնեն հին ծանոթները: Դուք միշտ կգտնեք նրանց շնորհակալություն հայտնելու ձևը, և դա անպայման օգուտ կտա հարաբերություններին:
Օրվա երկրորդ կեսը հաճելի կլինի, բայց հազիվ թե կարևոր հաղթանակներով նշանավորվի: Լավ ժամանակ է հանգստի համար: Հարազատներն ու մյուս մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ: Միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը թեթև ու արդյունավետ կլինի, հարմար կլինի բարդ գործերից գլուխ հանելու, վաղուց ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Ձեզ հաճախ կօգնեն և՛ հին համախոհները, և՛ մարդիկ, որոնց համարյա չեք ճանաչում: Ընդհանուր նպատակները կմտերմացնեն: Չի բացառվում՝ նոր ընկերներ ձեռք բերեք:
Օրվա երկրորդ կեսին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը բարդ կլինի: Աշխատեք մտերիմների հետ ձեզ նրբանկատ պահել: Լավ է հետաձգեք այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք ամենատարբեր մարդկանց, կընկերանաք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք:
Ավելի ուշ բարդ բայց շատ արդյունավետ շրջան կգա: Գործերը շատ կլինեն, բայց դուք դրանցից յուրաքանչյուրից հրաշալի գլուխ կհանեք: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները: Դա ժամանակատար կլինի, բայց դուք չեք բողոքի: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Առյուծներ շատ շահեկան գործարքներ կկնքեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկիզբը հուզական տեսանկյունից բարդ կլինի: Դուք բռնկուն, իմպուլսիվ կլինեք, հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, երբեմն տաք գլխով կասեք կամ կանեք բաներ, որոնց համար ավելի ուշ կզղջաք: Ապրումներից խուսափելուն և ավելի կառուցողական տրամադրվելուն կօգնեն բազմաթիվ գործերը: Ձեր առաջ բարդ խնդիրներ կկանգնեն, և դուք ոգևորությամբ կստանձնեք դրանց լուծումը: Այն ամենը, ինչ այսօր կսովորեք, շատ շուտով պետք կգա:
Երեկոն հարմար է հանգստի և ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Հետաքրքիր զբաղմունքներ կգտնվեն, դրական հույզերի պակաս էլ չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարենպաստ օր է աշխատանքի և բիզնես-ծրագրերի մասին զրուցելու, համախոհներ փնտրելու համար: Դուք շատերին մոտեցում կգտնեք միայն նրա շնորհիվ, որ կհետաքրքրվեք ուրիշների մտադրություններով ու ցանկություններով նույնքան, որքան սեփականով: Կարող են հաջողությամբ լուծվել նախկինում անհանգստացնող հարցերը:
Երեկոն կուրախացնի ընտանիքի անդամներից մեկի հետ կապված լավ նորություններով: Չի բացառվում՝ նման լուրերի պատճառով փոխվեն ձեր ծրագրերը, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք: Հնարավոր են նվերներ և հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի: Այդ հատվածում շատ բան կարևոր կթվա, նույնիսկ աննշան պատահարը կարող է լուրջ խնդիր երևալ ձեզ: Բայց շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ շուտով դրական միտումների ազդեցությունն ուժեղանալու է, դուք կնկատեք դրական փոփոխությունները:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների, նոր ծանոթների և հին ընկերների հետ հանդիպումների համար: Չի բացառվում ձեզ անսպասելի ինչ-որ հետաքրքիր միջոցառման հրավիրեն: Մի տապեք հրաժարվել, քանի որ հրաշալի ժամանակ անցկացնելու շանս կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ կլինի: Այդ հատվածը միանման լավը կլինի և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ այն մարդկանց հետ միավորվելու համար, որոնց հետ ընդհանուր նպատակներն ու ծրագրերն են կապում: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, արագ կկռահեք նրանց գաղտնի ցանկություններն ու մտադրությունները:
Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ է ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները: Մարդիկ հաճույքով կհետևեն ձեզ, նույնիսկ եթե ձեր գաղափարները նրանց չափազանց համարձակ ու ինքնատիպ թվան: Ընդհանուր հաղթանակները շատ կմտերմացնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկիզբը անսովոր, հետաքրքիր ու ոգեշնչող կլինի: Արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները, որոնք կօգնեն ձեզ ավելի արագ հասնել դրված նպատակներին: Հնարավոր են հաջող զուգադիպություններ ու հաճելի անակնկալներ, ինչպես նաև լավ նորություններ:
Օրվա երկրորդ կեսին պետք է վերադառնալ հին գործերին, ուղղել ավելի վաղ գործած սխալները: Ամեն անգամ չէ, որ դա արագ կստացվի, բայց դուք համառ, համբերատար կլինեք, սկսածն էլ կիսատ չեք թողնի: Ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու համար: Նրանք շնորհակալ կլինեն ձեզ ուշադրության և աջակցության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսը ոգեշնչող նորություններ ու նոր գաղափարներ կբերի: Մտածածը կյանքի կոչելուն անցնելը դեռ վաղ է, մի փոքր սպասեք, քանի որ հարմար պահը անպայման կգա: Ինտուիցիան կհուշի՝ երբ է պետք սկսել գործել:
Ավելի ուշ կգա միապաղաղ, ոչ այնքան հետաքրքիր, բայց ուշադրություն պահանջող գործերի ժամանակը: Դուք կաշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել, սխալներ չանել, և դա ձեզ կհաջողվի: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով ու լավ նորություններով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Շատ հաջող կլինի օրվա առաջին կեսը: Այդ հատվածում կարող են լուծվել կարևոր հարցերը, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս ձեզ: Որոշ Ձկներ զարմանալի և ոգեշնչող լուրեր կստանան, մյուսները կծանոթանան մարդկանց հետ, որոնց կյանքով վաղուց էին հետաքրքրվում: Ավելի ուշ շատ ավելի հանգիստ շրջան կգա, որը սակայն նույնպես հաճելի կլինի: Հնարավորություն կունենաք զբաղվել նրանով, ինչի համար վաղուց ժամանակ չէր մնում:
Երեկոն հրաշալի է ոչ մեծ ընտանեկան տոնի, միջոցառման կամ ընկերների հետ հանդիպելու համար: Դա հետաքրքիր զրույցների շրջան կլինի, որոնք ձեզ նույնքան հետաքրքիր մտքեր կտան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: