Պատմության այս օրը (հունիսի 30)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գվատեմալա՝ Բանակի օր, Դանիա՝ Ալեքսանդրա արքայադստեր ծննդյան օր, Կոնգո՝ Անկախության օր, Սուդան՝ Հեղափոխության օր, Բելոռուս՝ Տնտեսագետի օր, Սալվադոր Բանկային աշխատողի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1895 – ծնվել է վիրաբույժ Ռուբեն Յոլյանը։
1922 – ծնվել է նկարիչ, լրագրող Ժակ Իխմալյանը։
1944 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Համբարձում Խաչանյանը, որի հայտնի դերերից են Բադալը «Նամուս» ֆիլմում և Դարչոն «Պեպո» ֆիլմում։
1945 - ԽՍՀՄ-ում վերականգնել են աշխատանքային արձակուրդները։
1954 – ծնվել է Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։
1956 - թերթերում հրապարակվել է ԽՄԿԿ Կենտկոմի «Կուլտի պաշտպանմունքի և դրա հետևանքների վերացման մասին» որոշումը։
1994 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Քուվեյթի հետ։
2005 - Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները:
2012 - Երևանի Կասյան փողոցում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը գործելու է շաբաթ և կիրակի օրերին:
2018 - Ոստիկանությունը պահպանության տակ է առել Մանվել Գրիգորյանին և նրա հարազատներին պատկանող տները, իսկ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1109 - վախճանվել է Լեոնի և Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո 6-րդ Խիզախը։
1520 - իսպանացի կոնկիստադորները նահանջել են Տենոչտիտլանից, այդ գիշերը հայտնի է «Թախիծի օր» անվանմամբ։
1736 - ռուս-թուրքական պատերազմի ընթացքում կապիտուլացիայի է ենթարկվել Ազով քաղաքի թուրքական կայազորը, Ազովը վերջնականապես միացվել է Ռուսական կայսրությանը։
1748 - ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ժան-Դոմինիկ Կասսինին, որը հայտնի է որպես Ֆրանսիայի առաջին ամբողջական քարտեզի կազմող։
1810 - Նապոլեոնը օկուպացված Հոլլանդիան միացրել է Ֆրանսիական կայսրությանը։
1889 - փարիզյան խաղաղության համաժողովում ստեղծվել է Միջխորհրդարանական միությունը։
1893 - ՀԱՀ-ի Յախերսֆոնտեյն հանքում գտնվել է 995 կարատանոց «էկսելսիոր» ալմաստը։
1894 – բացվել է Լոնդոնի Թաուեր բացովի կամուրջը։
1905 – Ալբերտ Էյնշտեյնը հրապարակել է Հարաբերականության տեսությունը։
1908 – Սիբիրի կենտրոնական հատվածում, Տունգուսկա և Լենի միացման հատվածի շրջանում ընկել է հանրահայտ Տունգուսյան երկնաքարը։
1913 - սկսվել է երկրորդ բալկանյան պատերազմը։
1925 – ծնվել է շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Ֆիլիպ Ժակոտեն։
1934 - Գերմանիայում Հիտլերի հրամանով էսէսի ջոկատները անսպասելի հարձակում են սկսել գրոհային ջոկատների վրա, որի արդյունքում գրոհայինների ղեկավար Էրնստ Ռյոմը և այլ հրամանատարներ գնդակահարվել են առանց դատ ու դատաստանի։
1935 - Մոսկվայում տեղի ունեցած շքերթի ժամանակ Ստալինին անվանել են «պիոներների լավագույն ընկեր»։
1936 - տպագրվել է Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպի առաջին հրատարակությունը։
1948 - «Bell Laboratories» ընկերության գիտնական աշխատակիցներ Ուիլյամ Շոկլին, Ուոլտեր Բրատտեյնը և Ջոն Բարդին հայտարարել են տրանզիստորի հայտնագործման մասին լուրը։
1960 – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Բելգիայից։
1964 - ստացվել են Լուսնի լուսանկարները մոտ տարածությունից։
1966 – ծնվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը։
1971 - վթարվել է «Սոյուզ-11» կառավարվող տիեզերանավը, անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։
1972 – առաջին անգամ կիրառվել է կոորդինացիոն վայրկյանը։
1993 - մոսկովյան միջբանկային արտարժույթային բորսայում դոլլարի փոխարժեքը առաջին անգամ գերազանցել է հազար ռուբլու սահմանը և կազմել 1024 ռուբլի մեկ դոլարի դիմաց։
1997 - Մեծ Բրիտանիայում հրատարակվել Հարի Փոթերի մասին առաջին գիրքը՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը