Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ. Առիթը «Համախմբում» կուսակցության հարցն է
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի և ՀՀ երկրորդ նախագահի միջև վերջերս հանդիպում է տեղի ունեցել, որից հետո վերջինս սկսել է Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության համար ռեյտինգային թեկնածուներ «հայթայթել»։
Քանի որ Սամվել Կարապետյանը նախկին և ներկա իշխանության բոլոր թևերի հետ պահպանում է լավ քավոր-սանիկային հարաբերություններ՝ դա նրան թույլ է տալիս ազատ «տեղաշարժվել» դաշտում։
ԱԺ-ում հայտնվելու դեպքում «Համախմբում»-ը կգրանցվի Սամվել Կարապետյանի «ակտիվում», և անհրաժեշտ պահին կծառայեցվի վարչապետ Կարեն Կարապետյանի օգտին։