Ջերմուկի լճում տղամարդիկ են խեղդվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՄեր տեղեկություններով՝ 2 օր առաջ Ջերմուկ քաղաքի Կեչուտ լճում երկու տղամարդիկ են խեղդվել:
Նրանք նավակով լճում ցանկացել են ձուկ որսալ, սակայն լճի կիսով չափ սառցակալած լինելու պատճառով մերկասառույցը ճեղքվել է, տղամարդկանցից մեկը ընկել է լիճը, մյուսն էլ ցանկացել է օգնել, սակայն երկուսով հայտվել են լճում և խեղդվել:
Նրանցից մեկը 27 տարեկան էր, մյուսը տարիքով ավելի մեծ: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին` ժամը 12:40-ին, այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ այդ հարցով զբաղվում է Քննչական կոմիտեն: