Կբացեմ բարձրաստիճան պաշտոնյաների դեմքերը. հացադուլավոր ազատամարտիկը հայտարարելու է
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾHenaran.am-ը գրում է.
ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հորաքրոջ որդին և նրա զինվորը՝ Սարգիս Ղազարյանը արդեն 10-րդ գիշերը լուսացրեց Կառավարության շենքի մոտ: Ազատամարտիկը անժամկետ հացադուլ է հայտարարել և պահանջում է հանդիում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
«Վարչապետը երևի անգամ չգիտի իմ մասին: Մենք էլ շատ բան չգիտեինք, երբ պատերազմ էինք մղում, վիավորվում ու հոտող վերքերով անգամ թշնամուն հեռու պահում Հայաստանից, այն երկրից, որտեղ այսօր արդարությունը բռնաբարվում է ու մենք՝ ազատամարտիկներս երկրորդ սորտ ենք: Անուշիկները հաղթում են ու քցում …»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արդեն կենսական ուժերը կորցնող ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ ազատամարտիկի բողոքը իրավական հարթության վրա է: Նրա խոսքով՝ ինքը խարդախության զոհ է դարձել՝ 55 հազար դոլար գումար, պայմանագրով տալով «Արցախբանկի» աշխատակից Անուշիկ Շահրամանյանին, որը այդպես էլ գումարը չի վերադարձրել: Ավելի ուշ Ղազարյանի փոխանցմամբ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաշխառության համար Սարգիս ղազարյանին դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:
Ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը ձայնագրություններ ունի, որոնց մեջ իր խոսքով՝ կան փաստեր բարձրաստիճան պաշտոնյաների այս գործում ունեցած դերի մասին:
«Կբացահայտեմ, կասեմ, թե ով ոնց կերավ ու թաքցրեց կատարվածը: Երկուշաբթի, դեկտեմբերի 12-ին, ժամը՝ 14:00-ին Կառավարության մոտ բացօթյա ասուլիս եմ հրավիրում: Պատրաստ եմ մի շարք ցնցող բացահայտումների»,-հայտնեց ազատամարտիկը: