Դոլարն ու եվրոն թանկացել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 8-ին, կազմել է 495.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 586.08 դրամ (աճել է 0.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 682.29 դրամ (նվազել է 1.55 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.60 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 420.23 դրամ, ոսկի՝ 28,742.36 դրամ, պլատին՝ 17,423.96 դրամ: