Թուրքիայի մեջլիսում հարգել են Ջիվան Գասպարյանի հիշատակը
ՄՇԱԿՈՒՅԹԹուրքիայի Ազգային մեծ ժողովում ոգեկոչել են հայտնի հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հիշատակը: Մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մերալ Դանիշ Բեշթաշը նիստերից մեկի ժամանակ նշել է, որ 93 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դուդուկահարը:
Նա այս մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում և տեսանյութ հրապարակել։
«Գասպարյանը, ում կյանքը լի էր ցավով և կարոտով, իր վիշտը միացրեց դուդուկի ձայնին և մեզ պատմեց կյանքի մասին: Հիշում ենք նրան հարգանքով և երախտիքով»,- նշել է նա: