Պատմության այս օրը (հուլիսի 12)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բորտուղեկցորդուհու միջազգային օր, Լուսանկարիչների միջազգային օր , Ավստրալիա՝ Աբորիգենների օր, Դանիա՝ Ֆիորտի օր, Իրան՝ Հիջաբի և հնազանդության օր, Հյուսիսային Իռլանդիա՝ Օրանժիստների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1988 - Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի շրջանային խորհրդի պատգամավորների համագումարը հայտարարել է միակողմանիորեն Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու և մարզը «Արցախի Հայկական Ինքնավար մարզ» վերանվանելու մասին, սակայն Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը որոշումը համարել է ոչ օրինական և չեղարկել է այն:
1992 – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը հետ են գրավել Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մեհմանա և Կուսապատ գյուղերը:
2000 - վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական օպերատոր-մուլտիպլիկատոր Միքայել Դուրյանը:
2005 - մեկնարկել է «Ոսկե ծիրան» երկրորդ միջազգային կինոփառատոնը:
2009 - Ազգային հիպոթեկային ընկերությունը Հայբիզնեսբանկի հետ կնքել է առաջին վարկային վերաֆինանսավորման պայմանագիրը:
2013 - երեկոյան Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո կազմակերպիչներն ու մասնակիցները շարժվել են դեպի Փակ շուկա և հերթական անգամ իրենց դժգոհության ու ափսոսանքի խոսքն արտահայտել շուկայի ապօրինի վերակառուցման կապակցությամբ:
2015 - Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
2019 - Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ մեկնարկել է նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի շինարարությունը: Այդ կայանը փոխարինելու է Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հին է եւ ՕԳԳ-ն ցածր է:
2020-սկսվել է Տավուշի մարզի հուլիսյան բախումը. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները փորձել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավել կիրառելով հրետանային կրակ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 100 – ծնվել է Հին Հռոմի ականավոր քաղաքական գործիչ Հուլիոս Կեսարը:
1468 – ծնվել է իսպանացի բանաստեղծ, կոմպոզիտոր, Վերածննդի իսպանական ողբերգությունների հիմնադիր Խուան դել Էնսինը (իսկական ազգանունը Ֆերմոսելյե):
1536 – վախճանվել է հոլանդացի ականավոր հումանիստ գրող Էրազմ Ռոտերդամցին:
1700 - մահապատժի է ենթարկվել անգլիացի հանրահայտ ծովահեն Ջեյմս Կելլին:
1712 – վախճանվել է Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի նախկին լորդ-պրոտեկտոր, Օլիվեր Կրոմվելի որդի Ռիչարդ Կրոմվելը:
1804 - վախճանվել է ԱՄՆ-ի ֆինանսների առաջին նախարար, ԱՄՆ-ի Ազգային բանկի ստեղծող Ալեքսանդր Համիլտոնը:
1806 – Նապոլեոն Բոնապարտը ստեղծել է Հռենոսյան միությունը:
1813 - ծնվել է ֆրանսիացի ֆիզիոլոգ, էնդոկրինոլոգիայի հիմնադիր Կլոդ Բերնարը:
1814 - վախճանվել է անգլիացի գեներալ, Քվեբեկի նվաճող, Հյուսիսամերիկյան գաղութների դեմ կռվող անգլիական զորքերի հրամանատար Ուիլյամ Հոուն:
1862 – սահմանվել է ԱՄՆ-ի բարձրագույն պարգևը՝ Փառքի շքանշանը:
1884 – ծնվել է իտալացի հանրահայտ գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Մոդիլիանին:
1917 - Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ օգտագործվել է մարտական թունավոր գազ իպրիտը:
1928 - խորհրդային «Կրասին» սառցահատը Շպիցբերգենի մոտ գտնվող արկտիկական ջրերում փրկել է «Իտալիա» դիրիժաբլի անձնակազմին:
1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կուրսկի աղեղի ճակատամարտի ընթացքում Պրոխորովկա երկաթուղային կայարանի մոտ սկսվել է մարդկության պատմության ընթացում կայացած ամենախոշոր տանկային ճակատամարտը:
1946 – ծնվել է երգչուհի, ՌՍՖՍՀ-ի ժողովրդական արտիստուհի Վալենտինա Տոլկունովան:
1962 – լոնդոնյան ակումբներից մեկում իր առաջին համերգն է տվել «Rolling Stones» խումբը:
1970 – նորվեգացի ճանապարհորդ-հետազոտող Տուր Հեյերդալի արշավախումբը պապիրուսե նավով 57 օրյա նավարկությունից հետո հասել է Բարբադոսի ափերին:
2006 - «Հզբոլլահ» խմբավորման գրոհայինների զինված գործողության արդյունքում սկսվել է Երկրորդ իսրաելա-լիբանանյան պատերազմը:
2011 – Նեպտուն մոլորակը կատարել է մեկ պտույտ Արեգակի շուրջը, այսինքն լրացել է նրա հայտնաբերումից հետո (1846 թվականի սեպտեմբերի 23) նեպտունյան առաջին տարին:
2020 - վախճանվել է կինոյի և թատրոնի արտիստուհի, հեռուստահաղորդավարուհի և մոդել ամերիկուհի Քելլի Պրեստոնը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը