Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգեկան շեղումներ ունեցած 9 գրողներ, ովքեր աշխարհին տվել են մեծ գաղափարներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 

Հիվանդ 1-ին. Էդգար Ալան Պո (1809-1849 թթ.), ամերիկացի գրող, բանաստեղծ:

Ախտորոշումը. հոգեկան խանգարում, ավելի կոնկրետ ախտորոշում չի տրվել:

Նշանները. վախ մթությունից, հիշողության կորուստներ, հետապնդման մոլուցք, ոչ ադեկվատ պահվածք, հալյուցիանացիաներ:

Հիվանդության պատմությունը. Արդեն 1830-ականներից Էդգար Պոն տառապում էր հաճախակի դեպրեսիաներից: Բացի այդ, նա չարաշահում էր ալկոհոլը, որը վատ էր անդրադառնում նրա հոգեկան վիճակի վրա: Ալկոհոլին շուտով միանում է նաև ափիոնը: Նրա առողջական վիճակը զգալի վատթարացնում է կնոջ ծանր հիվանդությունը: Պոն ամուսնացել էր 13-ամյա զարմուհու` Վիրջինիայի հետ: Ամուսնությունից 7 տարի անց նա հիվանդանում է տուբերկուլյոզով, ևս 5 տարի անց մահանում է: Կնոջ մահից հետո, Պոն մի քանի անգամ սիրահարվել է և երկու անգամ փորձել է ամուսնանալ: Առաջին անգամ հարսնացուն չներկայացավ հարսանիքին` վախենալով Պոյի հոգեկան պոռթկումներցից, իսկ երկրորդ անգամ գրողն ինքը չի ներկայանում: Հարսանիքից մի քանի օր առաջ Էդգար Պոն սկսում է չափազանց շատ խմել և հայտնվում է անմեղսունակ վիճակում: Նրան գտնում են բալտիմորյան մի էժանագին պանդոկում և տեղափոխում են հիվանդանոց: Այնտեղ էլ` 5 օր անց, տառապելով սարսափելի հալյուցինացիաներից, Էդգար Ալան Պոն մահանում է:

Աշխարհին տված գաղափարները. Պոն հիմնադրել է ժամանակակից գրականության երկու ամենասիրելի ժանրերը` սարսափ պատմությունների ժանրը («Էշերների տան կործանումը», «Անժամանակ թաղում») և դետեկտիվ պատմությունները («Սպանություն Մորգ փողոցում», «Մարի Ռոժեի գաղտնիքը»):

Հիվանդ 2-րդ. Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (1844-1900 թթ.), գերմանացի փիլիսոփա:

Ախտորոշումը. միջուկային (խճանկարային) շիզոֆրենիա:

Նշանները. գերազանցության բարդույթ, գիտակցության մթագնում, ուժեղ գլխացավեր, ոչ ադեկվատ պահվածք: Նիցշեյի բժշկական օրագրում մասնավորապես նշված էր, որ նա իր կոշիկների միջից խմում էր սեփական մեզը, ոչ հոդաբաշխ ճիչեր էր արձակում, հսկիչին Բիսմարկի հետ էր շփոթում, փորձում էր պատնեշել իր հիվանդասենյակի դուռը ապակու կոտրված կտորներով, քնում էր մահճակալի կողքին` գետնին, այծի նման թռչկոտում էր, ծամածռություններ էր անում և ձախ ուսը դուրս էր ցցում:

Հիվանդության պատմությունը. Նիցշեն մի քանի անգամ ուղեղի կաթված է տարել: Կյանքի վերջին 20 տարիներին տառապել է հոգեկան հիվանդությամբ: Հենց այդ ժամանակ են գրվել նրա ամենանշանակալից գրքերը («Այսպես խոսեց Զրադաշտը»): 11 տարի անցկացրել է հոգեբուժարաններում, իսկ տանը նրան մայրն էր հոգ տանում: Նիցշեի վիճակը գնալով ծանրանում էր, և կյանքի վերջում նա կարողանում էր միայն մի քանի պարզ բառակապակցություններ կազմել:

Աշխարհին տված գաղափարները. Գերմարդու գաղափարը, նոր բարոյականության գաղափարը («առողջ բարոյականությունը պետք է փառաբանի և ամրապնդի մարդու` իշխանության նկատմամբ բնական ձգտումը»), ֆաշիզմի գաղափարախոսությունը («հիվանդները և թույլերը պետք է մեռնեն, ուժեղները` հաղթեն»):

Հիվանդ 3-րդ. Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (1899-1961 թթ.), ամերիկացի գրող:

Ախտորոշումը. սուր դեպրեսիա, մտավոր խանգարում:

Նշանները. ինքնասպանության հակումներ, հետապնդման մոլուցք, նյարդային պոռթկումներ:

Հիվանդության պատմությունը. 1960 թ.-ին Հեմինգուեյը Կուբայից վերադառնում է ԱՄՆ: Նրան տանջում էին հաճախակի դեպրեսիաները, վախի և անվստահության զգացումը: Նա չէր կարողանում գրել, այդ իսկ պատճառով կամավոր համաձայնում է բուժում ստանալ հոգեբուժարանում: Հեմինգուեյն էլեկտրահարման 20 սեանս է անցնում: Դուրս գրվելուց հետո տեսնում է, որ նախկինի նման, կրկին չի կարողանում գրել և ինքնասպանության առաջին փորձն է կատարում, բայց հարազատները կարողանում են խանգարել նրան: Կնոջ խնդրանքով Հեմինգուեյը բուժման կրկնակի կուրս է անցնում, սակայն մտադրությունները չի փոխում: Հոգեբուժարանից դուրս գրվելուց մի քանի օր անց, երկփող հրացանով կրակում է իր գլխին:

Աշխարհին տված գաղափարները. գրականության նոր հնարք` «այսբերգի եղանակը», երբ ժլատ, սեղմված տեքստը ենթադրում է շռայլ, սրտաճմլիկ ենթատեքստ: «Մաչիզմի» գաղափարը, երբ նրա հերոսը խիստ և քչախոս մարտիկ է, ով հասկանում է, որ կռվելն անիմաստ է, սակայն կռվում է մինչև վերջ: Հեմինգուեյի այդպիսի հերոսներից ամենահայտնին ձկնորս Սանտյագոն է` «Ծերունին և ծովը» վեպից: Հեմինգուեյը միշտ ասում էր, որ տղամարդը չպետք է մահանա անկողնում, պետք է մեռնի կամ մարտի ժամանակ կամ էլ ճակատին դիպած փամփուշտից:

Հիվանդ 4-րդ. Ֆրանց Կաֆկա (1883-1924 թթ.), չեխ գրող:

Ախտորոշումը. արտահայտված նևրոզ, ֆունկցիոնալ բնույթի պսիխաստենիա, ոչ պարբերական դեպրեսիվ վիճակ:

Նշանները. գրգռվածություն` անտարբերության նոպաներով, քնի խանգարում, չափազանցված վախեր, հոգեսոմատիկ խնդիրներ` ինտիմ ոլորտում:

Հիվանդության պատմությունը. Կաֆկայի հոգեկան խանգարումների արմատները գալիս են հոր հետ կոնֆլիկտներից, ընտանիքի հետ դժվարին հարաբերություններից և խճճված սիրային պատմություններից: Կաֆկայի ընտանիքում դեմ էին, որ նա գրի, և ստիպված գաղնտի էր գրում: Երբ ծառայությունից հետո Կաֆկայի հայրը ստիպում է, որ նա աշխատի իր խանութում` «դատարկ բաներով» զբաղվելու փոխարեն, Կաֆկան որոշում է ինքնասպան լինել և հրաժեշտի նամակ է գրում ընկերոջը` Մաքս Բրոդին: Մաքս Բրոդը Կաֆկայի մասին իր գրքում գրել է, որ ընկերոջը հասցրել է փրկել վերջին պահին և պաշտպանել նրա «սիրող ծնողներից»: Բրոդը Կաֆկայի հոգեկան ծանր վիճակի համար մեղադրել է նրա ծնողներին: Նշել է, որ Կաֆկայի մոտ լինում էին երկար և տևական խաղաղության և հանգստության վիճակներ, որոնք փոխվում էին նույնքան տևական հիվանդագին վիճակների: Կաֆկան մահանում է 41 տարեկան հասակում` թոքախտից:

Աշխարհին տված գաղափարները. Կաֆկան հայտնի չէր կյանքի օրոք: Շատ քիչ էր տպագրվում: Սակայն մահից հետո, գրողի ստեղծագործությունն ընթերցողին գրավում է գրականության մեջ նոր ուղղությամբ: Կաֆկայի ներկայացրած մռայլ, հուսահատության և անելանելիության աշխարհը, որը սերում էր հեղինակի ներսից, բավականին տիպիկ է դառնում XX-րդ դարի համար: Կաֆկայի ստեղծագործությունները ներծծված են աբսուրդով և սարսափով, որը տագնապալի զգացումներ է առաջացնում ընթերցողի մոտ: Այսպիսով Ֆրանց Կաֆկան հիմնադրել է մի նոր և յուրօրինակ գրական ուղղություն:

Հիվանդ 5-րդ. Ջոնաթան Սվիֆթ (1667-1745 թթ.), իռլանդացի գրող:

Ախտորոշումը. Պիկի հիվանդություն կամ Ալցգեյմերի հիվանդություն. մասնագետները վիճում են:

Նշանները. գլխապտույտներ, տարածության կողմնորոշման խանգարում, մարդկանց և իրերը ճանաչելու անկարողություն, մարդկային խոսքի իմաստի անընկալողունակություն:

Հիվանդության պատմությունը. նշանների աստիճանաբար խորացում, մինչև ամբողջական թուլամտություն` կյանքի վերջում:

Աշխարհին տված գաղափարները. քաղաքական երգիծանքի նոր ձև: Սվիֆթը առավել հայտնի է «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքով, որում սրամտորեն ծաղրուծանակի էր ենթարկում մարկային և հասարակական թերությունները:

Հիվանդ 6-րդ. Ժան Ժակ Ռուսո (1712-1778 թթ.), ֆրանսիացի գրող և փիլիսոփա:

Ախտորոշումը. պարանոյա:

Նշանները. հետապնդման մոլուցք:

Հիվանդության պատմությունը. Եկեղեցու և կառավարության հետ կոնֆլիկտից հետո (1760-ականներին լույս տեսած «Էմիլ կամ դաստիարակության մասին» գրքի լույս տեսնելուց հետո), Ռուսոյին ի սկզբանե հատուկ կասկածամտությունը վերաճում է ծայրահեղության: Նա սկսում է ամեն ինչում դավադրություն տեսնել իր դեմ: Ռուսոյին թվում է, որ նույնիսկ մոտ ընկերները և բարեկամներն իր դեմ դավադրության մասնակիցներ են կամ ինչ-որ բանում իրեն կասկածում են: Այդ իսկ պատճառով, Ռուսոն սկսում է թափառականի կյանք վարել և ոչ չի մի տեղ երկար չմնալ:

Աշխարհին տված գաղափարները. Կրթական բարեփոխումներ: Երեխաների դաստիարակության ժամանակակից մեթոդների մեծ մասը կրկնում են Ռուսոյի առաջարկած մեթոդները` «Էմիլ կամ դաստիարակության մասին» գրքում: Ռուսոն առաջարկել է դաստիարակության ռեպրեսիվ և չոր փաստերով ուսուցման մեթոդները փոխարինել քնքշանքով և երեխաներին ամեն ինչ բացատրել կենդանի օրինակներով: Իրավական ժողովրդավարական պետությունների գաղափարը մեծապես վերցված է Ժան Ժակ Ռուսոյի «Հասարակական պայմանագրի մասին» գրքից: Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարը նույնպես ոգեշնչված է Ռուսոյի ստեղծագործություններից, սակայն Ռուսոն անձամբ երբեք չի եղել նման ծայրահեղական մեթոդների կողմնակից:

Հիվանդ 7-րդ. Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ (1809-1852 թթ.), ռուս գրող:

Ախտորոշումը. շիզոֆրենիա, պարբերական պսիխոզ:

Նշանները. տեսողական և լսողական խաբկանքներ, անտարբերության և անշարժության ժամանակահատվածներ, որոնք փոխվում էին գրգռվածության նոպաների, դեպրեսիոն վիճակներ, սուր արտահայտված հիպոխոնդրիա (գրողին թվում էր, թե իր ներքին օրգանները սխալ են դասավորված, իսկ ստամոքսը գլիխիվայր է շրջված), կլաուստրաֆոբիա (վախ` փակ տարածություններից):

Հիվանդության պատմությունը. Շիզոֆրենիկ երևույթները Գոգոլին հետապնդել են ողջ կյանքի ընթացքում, սակայն կյանքի վերջին տարին հիվանդությունը զգալիորեն ուժեղանում է: 1852 թ.-ի հունվարի 26-ին, որովայնային տիֆից մահանում է գրողի մտերիմ ընկերոջ քույրը: Այս մահը Գոգոլի մոտ հիպոխոնդրիայի ուժեղագույն նոպա է առաջացնում: Գոգոլը սկսում է անվերջ աղոթել, գրեթե լիովին հրաժարվում է սննդից և պնդում է, որ մահացու հիվանդ է: Սակայն բժիշկները նրա մոտ որևէ հիվանդություն չեն հայտնաբերում` բացի սամոքս-աղիքային թեթևակի խանգարումից: Փետրվարի 11-12-ի գիշերը գրողն այրում է իր ձեռագրերը և առավոտյան իր քայլը բացատրում է սատանայի ինտրիգներով: Դրանից հետո նրա հոգեկան վիճակը գնալով ծանրանում է և բուժումները ոչ մի օգուտ չեն տալիս: 1852թ.-ի փետրվարի 21-ին Գոգոլը մահանում է: Նրա մահվան իրական պատճառներն այդպես էլ անհայտ են մնում: Սակայն, ամենայն հավանականության, Գոգոլն ուղղակի իրեն հասցրել է նյարդային և ֆիզիկական կատարյալ հյուծվածության:

Աշխարհին տված գաղափարները. մանր մարդկանց նկատմամբ յուրատեսակ սեր` կիսով չափ կազմված հակակրանքից, կիսով չափ` խղճահարությունից: Գոգոլը զարգացրել է մի շարք դերային մոդելներ, որոնք ակտուալ են առայսօր (առավել վառ են «Մեռյալ հոգիներ»-ի կերպարները):

Հիվանդ 8-րդ. Գի դը Մոպասան (1850-1893 թթ.), ֆրանսիացի գրող:

Ախտորոշումը. գլխուղեղի պրոգրեսիվ պարալիչ:

Նշանները. հիպոխոնդրիա, ինքնասպանության հակումներ, կատաղության նոպաներ, զառանցանք, հալյուցինացիաներ:

Հիվանդության պատմությունը. Գի դը Մոպասանը ողջ կյանքում տառապել է հիպոխոնդրիայով. մշտապես վախեցել է խելագարվելուց: 1844թ.-ից Մոպասանի մոտ սկսվում են հաճախակի նյարդային պոռթկումները և հալյուցինացիաները: Նյարդային գրգռվածության ծայրահեղ վիճակում Մոպասանը երկու անգամ ինքնասպանության փորձ է արել (մի անգամ թմբուկավոր ատրճանակով, մյուս անգամ թուղթ կտրելու դանակով), և երկու անգամն էլ` անհաջող: 1891թ.-ին գրողին տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ էլ կիսագիտակից վիճակում ապրում է մինչև կյանքի վերջ:

Աշխարհին տված գաղափարները. ֆիզիոլոգիզմը և նատուրալիզմը (այդ թվում` էրոտիկ) գրականության մեջ:

Հիվանդ 9-րդ Վիրջինիա Վուլֆ (1882-1941 թթ.), ագլիացի կին գրող:

Ախտորոշումը. դեպրեսիա, հալյուցինացիաներ, մղձավանջներ:

Նշանները. անքնության և մղձավանջների պատճառով շատ հաճախ և երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Մանկուց տառապել է ինքնասպանության հակումներով:

Հիվանդության պատմությունը. Վիրջինիային 13 տարեկան հասակում փորձել են բռնաբարել իրենց տանը հյուրընկալված զարմիկները: Այս միջադեպը Վիրջինիայի մոտ տղամարդկանց և նրանց հետ ֆիզիկական մտերմության նկատմամբ զզվանք է առաջացնում ողջ կյանքի ընթացքում: Շուտով թոքաբորբից մահանում է նրա մայրը, և Վիրջինիան հուսահատությունից ինքնասպանության փորձ է անում: Նրան փրկում են, սակայն երկարատև դեպրեսիաները նրա կյանքի անբաժանելի մասն են դառնում:

Վիրջինիա Վուլֆի զգացմունքային անկեղծ նամակները և ստեղծագործությունները հիմք են տալիս ենթադրելու, որ նա սեռական ոչ ավանդական կողմնորոշում ուներ, սակայն, իրականում, այքնան էլ այդպես չէր: Մանկական հասակում վերապրած միջադեպի և տղամարդկանց նկատմամբ վախի և զզվանքի հետևանքով, նա սիրահարվում էր կանանց, սակայն զզվանք էր զգում նույնիսկ նրանց հետ ֆիզիկական մտերմության ցանկացած ձևից: Թույլ չէր տալիս նույնիսկ գրկախառնություն և ձեռքսեղմում: 29 տարեկանում Վիրջինիան ամուսնանում է Լեոնարդ Վուլֆի հետ: Նրանց ամուսնությունն օրինակելի էր համարվում` ամուսինների հավատարմության և միմյանց հոգեպես աջակցության տեսանկյունից: Սակայն, որոշ վկայությունների համաձայն, Վիրջինիան այդպես էլ չի կարողացել սեռական հարաբերություններ սկսել ամուսնու հետ:

1941 թ.-ին Լոնդոնի գիշերային ռմբակոծությունն ավերում է Վիրջինայի տունը, այրվում է գրադարանը, մահից մի կերպ փրկվում է սիրելի ամուսինը: Այս դեպքից հետո Վիրջինիայի նյարդային համակարգն ավելի է խանգարվում, և բժիշկները խորհուրդ են տալիս բուժվել հոգեբուժարանում: Չցանկանալով, որ ամուսինը ողջ կյանքում հոգ տանի իրեն հոգեբուժարանում, 1941թ.-ի մարտի 28-ին Վիրջինիա Վուլֆն իրականացնում է այն, ինչ մի քանի անգամ նկարագրել էր իր գրքերում և փորձել էր իրականացնել կյանքում. ինքնասպան է լինում` նետվելով Օուս գետը:

Աշխարհին տված գաղափարները. աշխարհի ունայնության նորովի նկարագրություն, հերոսների ներաշխարհի ցուցադրում, գիտակցության բեկման բազմապիսի նկարագրություններ:

Աղբյուրը՝ RadioMao

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններին․ ԻԻՀ արտգործնախարար «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումներըԵրբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Պերուում կայացել է Բայդեն-Սի Ծինփին հանդիպում, հայտնի է՝ ինչ են քննարկել ղեկավարները Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կանՀայ երկրպագուները երթ են անցկացրել ՌիգայումԻսրայելի նախագահը հրաժարվել է մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելովԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ 2109»-ը․ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կա տուժած Կարևորն այն է, որ Լեոն վայելում է ձեր սերը, ջերմությունը...Հռիփսիմե Հակոբյանն անդրադարձել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Ռուսաստանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Աբխազիայում ցուցարարները կտրել են խորհրդարանի դարպասները՝ շարունակելով պահանջել նախագահի հրաժարականը ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներ՝ արձակելով 120 հրթիռ և 90 ԱԹՍ. Զելենսկի Օդանավակայանը չի գործել անօդաչու թռչող սարքի կործանման հետևանքով. կա վիրավոր. ՌԴ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վարում է «ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականություն» Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Աղվանի-Տաթև հատվածում կատարվել է մերկասառույցի մշակման աշխատանք. խցանումից դուրս է եկել 103 մեքենա Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ կան վիրավnրներՌԴ-ի և Իրանի հետ չհամագործակցելու Արևմուտքի՝ Հայաստանին ուղղված կոչերը մահաբեր են. Սաքս631 հայկական բեռնատարներ սպասում են Լարսն անցնելուն Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Ստամբուլում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներով հարձակվել են ոստիկանների վրա Հրդեհ է բռնկվել Ծաղկունք գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում. այրվել է փայտի թեփ և կենցաղային իրեր Մայրը և նրա չորս երեխաները՝ 11, 10, 8 և 6 տարեկան, մահացել են տանը բռնկված հրդեհի հետևանքով. ՌԴ Շիրակի մարզում ողբերգական վթարից մահացած ընտանիքի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան. փաստաբան Երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում Երկու աշխարհների հատման կետում. Հայաստանը Ասիա է, թե՞ ԵվրոպաՕկուպացված Ստեփանակերտում շարունակում են քանդել հասարակական նշանակnւթյան շինnւթյnւնները Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ բանակցությունների մոսկովյան հարթակԴիմիտրիոս Խուպիսը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Պարտիզակի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող էր օգտակար լինել տարածաշրջանում համագործակցության համար․ Հաջիև Նիկոլի պատճառով Հայաստանը վեր է ածվել աշխարհաքաղաքական իզգոյի ու թուրքական վասալի. Շարմազանով Իրազեկում. «Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները չպարզեցին հաղթողին Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերըՎթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին «Փորձարկում Թրամփով». Երևանը խաղադրույք է կատարել «հոգիների սպանողների» վրա և սխալ է հաշվարկել հետևանքներըԼոռիում կրակոցներ են հնչել․ դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ դիմել է փախուստի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներինՇոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում. պատմության այս օրը( 17 նոյեմբեր)Թրամփի վարչակազմի օրոք պատերազմն ավելի արագ կավարտվի. ԶելենսկիՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Մանկական Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է
Ամենադիտված