Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սա բռնապետության հաստատման սովորական, թափթփված ու փնթի գործընթաց է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ 4 քաղաքական ուժերի միասնական դիմումը: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ զրույցում անդրադարձել ենք դիմումի քննության ընթացքին, խոսել նաև մի շարք այլ գործընթացներից:

«Ինձ համար ակնհայտ է, որ ՍԴ-ի աշխատանքները շատ ցածր մակարդակով են կազմակերպված: Խոսքն առաջին հերթին ՍԴ-ի՝ մինչ այժմ կայացրած աշխատակարգային որոշումների, մասնավորապես, ԿԸՀից բացի հարակից պատասխանողների ներգրավման մասին է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես երրորդ կողմ ներգրավելու վերաբերյալ որոշումն արդեն վկայում է, որ դատարանը որոշակի կողմնակալ վերաբերմունք ունի դատավարության գործընթացի մասնակիցների նկատմամբ: Նշվածը համադրելով ընթացող դատավարության կազմակերպական խնդիրներին, որոշումների կայացման ընթացքին՝ մեծ հաշվով, դատարանից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Է. Ղազարյանը:

Նշվածը հիմնավորելու համար մեր զրուցակիցը մի օրինակ բերեց. «Ըստ օրենքի՝ ընտրական վեճերի քննարկումն իրականացվում է բացառապես բանավոր ընթացակարգով: Դա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է մի անգամ գա նիստերի դահլիճ և խորհրդակցական սենյակ գնա միայն վերջնական որոշում կայացնելու նպատակով: Բացառությամբ, իհարկե, ընդմիջումների: Բայց այն միջնորդությունները, որոնք ներկայացնում էր դատավոր Հրայր Թովմասյանը՝ կապված նաև ՀՀ նախագահին որպես վկա դատարան հրավիրելու հետ, Արման Դիլանյանի նախաձեռնությամբ քննարկվեցին ոչ թե բանավոր ընթացակարգի՝ նիստի ընթացքում, այլ խոհրդակցական սենյակում: Ընդ որում, խոսքը ոչ թե աշխատակարգային նիստի, այլ ինչ-որ անհասկանալի խորհրդակցության մասին է. դատարանի աշխատանքի նման ռեժիմ օրենքով նախատեսված չէ:

Այնուհետև վերադարձան աշխատակարգային որոշումով՝ մերժելով նշված միջնորդությունը: Սա նշանակում է, որ սցենարից դուրս ցանկացած զարգացում դատարանի կողմից միանգամից մերժվում է: Ու հետաքրքիրն այն է, որ շաբաթ օրը ՔՊ-ի վարչության նիստ է տեղի ունեցել, և այդ կուսակցությունն արդեն որոշել է, թե 8-րդ գումարման ԱԺ-ում ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Այսինքն, ակնհայտ է, որ իրենք տեղյակ են, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու, վստահ են, որ ընտրության արդյունքները չեն չեղարկվելու, և ամեն ինչ անփոփոխ է մնալու»:

Անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի պարզաբանումներին՝ Է. Ղազարյանը նշեց, որ նրա դիտարկումներից ակնհայտ է դառնում հետևյալը. «Փաստորեն, մեր ԿԸՀ-ն, ի դեմս առնվազն իր նախագահի, չի տիրապետում ընտրության և ընտրության կազմակերպման գաղափարախոսությանը: Տպավորություն ունեմ, որ ԿԸՀ նախագահի պատկերացումներում ընտրությունը միայն քվեարկությունն է, որովհետև իր ներկայացրած բոլոր դիտարկումները վերաբերում էին քվեարկության կազմակերպմանը և այդ ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումներին, մինչդեռ ԿԸՀ-ն ոչ միայն քվեարկության, այլև ընտրությունների կազմակերպման համար է պատասխանատու: Մեծ հաշվով, փաստարկները շատ թույլ են՝ ի հակակշիռ այն փաստարկների, որոնք ներկայացրել են դիմող կողմերը, և որոնք շատ ավելի ընդգրկուն են ու շատ ավելի համակարգային:

Մասնավորապես, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացրած փաստարկները և դրանց ազդեցության չափը լիուլի հիմք են տալիս, որպեսզի արդար ու օբյեկտիվ դատարանի պարագայում ընտրությունների արդյունքները ճանաչվեն առոչինչ և նոր ընտրություններ կազմակերպվեն: Մինչդեռ ՍԴ այս կազմից ակնկալիքները մեծ չեն. եթե հետևեք դատավորների վարքագծին, տրված հարցերի բովանդակությանը, նրանց շատերի համար որոշումն արդեն հենց իրենց մտքում արդեն կայացված է: Ընդ որում, ոչ թե իրենց կամքով է, այլ այդ որոշումն իրենց պարտադրված է, որովհետև նրանց մեծ մասը, լինելով ոչ լեգիտիմ, արդեն իսկ օրվա քաղաքական իշխանություններից կաշկանդված է և հակված է կատարելու նրանց պահանջները, ցանկությունները և օրակարգային խնդիրները»:

Դիտարկելով ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած գործընթացներն ավելի երկարաժամկետ՝ ավելի քան մեկ տարվա կտրվածքով՝ մեր զրուցակիցը իշխանության երկու նպատակի մասին մատնանշեց: «Շատերի մոտ տպավորություն կա, որ ՍԴ-ի դեմ արշավը կապված էր Ռոբերտ Քոչարյանի դիմումի հետ, այսինքն, որ ցանկալի արդյունք ստանան: Իհարկե, չեմ բացառում, որ մոտիվացիան կարող էր նաև դա լինել, բայց այս մեկ տարվա իրադարձությունների համադրությունը հստակ հիմք է տալիս եզրակացնել, որ ՍԴ-ի դեմ արշավը երկու նպատակով էր իրականացվում. առաջին՝ Արցախը թշնամուն հանձնելուց հետո միջպետական համաձայնագրերը ՍԴ-ում վավերացնելու համար, ինչը նախորդ կազմի պարագայում գործնականում բացառվում էր: Հիմա տեղի է ունեցել Արցախի հանձնում, և սպասվում է միջպետական համաձայնագրերի կնքում, ինչը և պետք է վավերացվի ՍԴ-ում: Երկրորդ նպատակի հիմքում ընտրությունների արդյունքներն են: Ակնհայտ էր, որ այս գործընթացներից հետո Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ չէին կարող լինել, և 2021-ին կատարվածն ընտրական գործընթացների մեր պատմության մեջ ամենամեծ խայտառակությունն էր: Իսկ ՍԴ-ի խնդիրը դա վավերացնելն է, այս հանցավոր իշխանությունների գոյությունն ամրապնդելն է և դրանց անփոփոխելիության ապահովումը, ինչին մի քանի օրից ականատես կլինենք»:

Էդգար Ղազարյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև Սյունիքի համայնքապետների, քաղաքապետների նկատմամբ իրականացվող գործընթացներին, ինչպես նաև պետական ապարատում տեղի ունեցող խոստացված կադրային ջարդին: «Սա բռնապետության հաստատման սովորական, պրիմիտիվ ու թափթփված գործընթաց է: Ցավոք, իրավապահ մարմինները, դուրս գալով օրենքով իրենց վերապահված առաքելության շրջանակից, դարձել են պատժիչ գործիք քաղաքական բռնապետի համար: Եվ բավական չէ՝ ապօրինություններ են իրականացնում, այդ ամենն իրականացնում են այն սցենարով, ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանակին նկարագրել էր:

Նախ՝ մարդուն բերման ենթարկելու համար պետք է անհրաժեշտություն լինի: Եթե իրավապահ մարմինները որևէ մեկին հրավիրում են իրենց մոտ, ու այդ մարդը կամովին ներկայանալու պատրաստակամություն է հայտնում, նրան բերման ենթարկելու անհրաժեշտություն չի առաջանում: Օրինակ՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպանները հայտնել էին, որ նա պատրաստ է ներկայանալ: Նրան բերման ենթարկելու անհրաժեշտություն չկա, առավել ևս՝ ասֆալտին պառկեցնելով, հատուկ ջոկատայիններով: Պարզ է, որ այս թատերականացված անհարկի միջամտությունն արվում է մարդուն նվաստացնելու, նրա արժանապատվությունը վիրավորելու, վերոնշյալ նկարագրված սցենարն ապահովելու, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչներին վախեցնելու, լռեցնելու նպատակով: Սա հենց տոտալ բռնապետության փնթի ու թափթփված դրսևորում է»,- նշեց մեր զրուցակիցը:

Նման վարքագիծը դիտարկելով նաև բարոյական հարթության մեջ ու խոսելով նաև պատերազմի մասնակիցների նկատմամբ նման վերաբերմունքից՝ Էդգար Ղազարյանը շեշտեց. «Պատերազմի մասնակիցներն առավել խոցելի են այդ առումով, որովհետև դավաճանի համար, որը հայրենիքը հանձնել է թշնամուն, հայրենիքի պաշտպաններն ավելի վտանգավոր, ավելի անընդունելի մարդիկ են: Եվ խոսքը միայն Սյունիքի այն համայնքապետների ու քաղաքապետների, ինչպես նաև բոլոր այն մարդկանց մասին չէ, որոնք կամավորագրվել ու մասնակցել են հայրենիքի պաշտպանությանը: Այսօր պատերազմից հրաշքով ողջ մնացած մեր զինվորականների նկատմամբ 1200-ից ավելի քրեական գործեր են հարուցված:

Մեր բանակի սպայական կազմի գերակշիռ մասն այսօր անցնում է տարբեր քրեական գործերով՝ առնվազն վկայի, էլ չեմ ասում՝ մեղադրյալի կարգավիճակով: Սյունիքի Քարահունջի համայնքի վարչական ղեկավարին՝ կնոջը, ձերբակալել ու հիմա էլ կալանավորել են միայն նրա համար, որ նա քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել համայնքի ղեկավարի մոտ, որ համայնքի ղեկավարն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում սոցիալական օգնություն հատկացնի մարդկանց: Ընդ որում, այն հատկացրել է բանկային համակարգի՝ փոխանցումների միջոցով և համայնքի բյուջեից, ինչը ՏԻՄ-երի լիազորությունների մեջ է: Սա իրավական գործընթաց համարե՞նք:

Պարզ է, չէ՞, թե որ համայնքի ղեկավարի նկատմամբ է արվում: Այն ղեկավարի, որը պահանջել է Փաշինյանի հրաժարականը, որն անդամակցել է մի կուսակցության, որն ընդգրկված է «Հայաստան» դաշինքում: Օրինակ՝ երբեք ՔՊ-ի համակիր համայնքի ղեկավարներից ոչ ոքի պարագայում մինչ օրս նման խնդիր չի առաջացել: Իսկ այն համայնքի ղեկավարը, որն իր հրաժարականն է պահանջում, իրավապահ մարիններով գնում ու լիազորությունների կատարումը վերաձևակերպում են որպես հանցագործություն ու այդ մարդկանց նկատմամբ ամենակոպիտ, ամենաբռի ամենանհամաչափ ուժի կիրառմամբ ապօրինի գործողություններ են իրականացնում: Ակնհայտ է, որ այդ գործողությունները բացառապես քաղաքական բովանդակություն ու ենթատեքստ ունեն»:

Նրա խոսքով՝ խնդիրը բոլոր այլախոհներին լռեցնելն է: Ինչ վերաբերում է նաև պետական ապարատում խոստացված կադրային ջարդին, Է. Ղազարյանը նշեց. «Սա ևս անթույլատրելի և անօրինական է, որովհետև Հայաստանում արդեն շատ վաղուց ներդրված է քաղաքացիական ծառայության համակարգը, որտեղ առանձնացվել են պետական այն պաշտոնները, որոնք պետք է փոխվեն և որոնք երբեք չպետք է փոխվեն քաղաքական փոփոխություններից հետո: Այսինքն, քաղծառայողները ոչ թե իշխող քաղաքական ուժերին, այլ պետությանն են ծառայում, նրանք հանրային ծառայություններ են մատուցում, ու նրանց պաշտոնի կայունությունը պետք է երաշխավորված լինի քաղաքական փոփոխություններից: Նախարարները, փոխնախարարները, վարչական պաշտոն զբաղեցնողները կարող են փոխվել քաղաքական փոփոխություններից հետո, բայց քաղծառայողների նկատմամբ որևէ ներգործություն բացարձակ ապօրինություն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր)
Ամենադիտված