Պատմության այս օրը (հուլիսի 13)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղազախստան՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների օր, ԱՄՆ-ի Թեննեսի նահանգ՝ Նաթան Ֆորեսթի օր, Չերնոգորիա՝ Պետականության օր, Ճապոնիա՝ Բոնի օր (հանգուցյալներին հիշելու):
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1933 – վախճանվել է հայ նշանավոր գրող, արձակագիր, նովելագիր Նար-Դոսը:
1936 – ծնվել է արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը:
1987 – ծնվել է հայ երգչուհի Եվա Ռիվասը, որը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթին Օսլոյում իր «Apricot Stone» երգով։
2002 - վախճանվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը:
2005 - Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:
2006 - Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները թուրքական Ջեյհան նավահանգստում հանդիսավորությամբ բացել են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը:
2008 - Մեկնարկել է «Ոսկե ծիրան» հինգերորդ կինոփառատոնը:
2012 - Երևան քաղաքում սկսվել են խոշոր ծավալի ասֆալտապատման աշխատանքներ` մոտ 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ:
2013 - Պոդոլսկի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատար «Կամազը» չի արգելակել և բախվել է «Լիազ» մակնիշի ուղևորատար ավտոբուսին․ տեղի ունեցած սարսափելի այս վթարի պատճառով 18 մարդ է զոհվել:
2014 - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը:
2019 - Բուսաբանական այգում բռնկվել է հրդեհը: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:
2020 - գրեթե պատերազմական դրություն է ստեղծվել Տավուշի մարզի հարավ-արևելյան սահմանին։ Նախորդ օրվա մի քանի հարձակումից ու կորուստներով հետ շպրտվելուց հետո ադրբեջանական զինուժն անցել է հայկական դիրքերի հրետակոծության։ Հակառակորդը արկակոծել է նաև Չինարի գյուղը։
- Արտահերթ նիստում կառավարությունը որոշում է կայացրել 30 օրով, երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1249 - թագադրվել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր 3-րդը:
1665 – ծնվել է ռուս պետական գործիչ, Պետրոս 1-ինի համախոհ կոմս Դմիտրի Գոլիցինը:
1728 – ռուս ծովագնաց Վիտուս Բերինգը Կամչատկայից ուղևորվել է նավագնացության դեպի հյուսիս, որի արդյունքում հայտնաբերվել է Ամերիկայի և Ասիայի միջև գտնվող նեղուցը՝ Բերինգի նեղուցը:
1772 - անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը շուրջերկրյա ճանապարհորդությունների պատմության մեջ առաջին անգամ սկսել է իր ճանապարհորդությունը արևմուտքից արևելք:
1790 – իր տպագրված «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գրքի պատճառով ձերբակալվել և Պետրոպավլոսկյան բանտ է ուղարկվել Ալեքսանդր Ռադիշչևը:
1793 – սպանվել է ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը հանդիսացող Մարատը:
1841 – Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջև ստորագրվել է համաձայանագիր, ըստ որի խաղաղ պայմաններում Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆոր և Դարդանելի նեղուցներով արգելվել է ռազմական նավերի շարժը:
1896 - վախճանվել է գերմանացի օրգանական քիմիկ, վալենտականության տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ Կեկուլեն:
1897 - Գուլելմո Մակրոնին արտոնագրել է ռադիոն:
1908 - Լոնդոնում բացված 4-րդ օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել են նաև կանայք:
1923 – տեղադրվել է Հոլիվուդի առաջին նշանը` HOLLYWOOD մեծադիր տառերը:
1930– Ուրուգվայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը:
1941- Չեռնոգորիայում ապստամբություն է սկսվել ֆաշիստական կարգերի դեմ:
1942 - ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Հարիսոն Ֆորդը:
1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3-րդ Բելոռուսական ճակատը ազատագրել է Վիլնյուսը գերմանա-ֆաշիստական զորքերից:
1944 - ծնվել է հունգարացի գյուտարար և քանդակագործ, հանրահայտ ռուբիկ-կուբիկի ստեղծող էրնյո Ռուբիկը:
1947 - Փարիզում եվրոպական արտգործնախարարների կողմից ընդունվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալլի Եվրոպայի վերկանգնման պլանը:
1956 – իսրաելական Խայֆա քաղաքում դրվել է «Կարմելիտա» մետրոպոլիտենի հիմնաքարը, որը առաջին մետրոպոլիտենն է Մերձավոր արևելքում:
1962 – Կիրովի գործարանը թողարկել է իր առաջին անիվային К-700 «Կիրովեց» տրակտորը:
1990 – Պամիրում գտնվող Լենինի պիկի տարածքում երկրաշարժի հետևանքով առաջացած ձնահոսքը ծածկել է միջազգային ալպինիստների խմբի ճամբարը, որի հետևանքով 43 մարդ թաղվել է ձնահոսքի տակ:
1993 – Տաջիկստանի սահմանին տեղակայված Մոսկովյան սահմանապահ ջոկատի 12-րդ հենակետի 25 սահմանապահներ զոհվել են մարտի ընթացքում:
2018 – Ժնևում նորզելանդացի գիտնականները ներկայացրել են ռենտգեն սարք, որը ունակ է կատարել եռաչափ գունավոր լուսանկարներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը