ՍԴ նիստը կշարունակվի վաղը․ կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով
ԻՐԱՎՈՒՆՔ«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին։ Այս մասին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։
«Կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Եզրափակիչ ելույթների համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամկետ»,- գրել է Թովմասյանը։