Արմեն Երիցյանը վերակենդանացման բաժանմունք է. Մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը դեկտեմբերի 12-ին ծանր վիճակում տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին Panorama.am-ին տեղեկացրեց, որ Արմեն Երիցյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է:
Նրա ախտորոշման մասին հարցին ի պատասխան պարոն Գնունին ասաց. «Պարոն Երիցյանի հարազատները խնդրել են նրա առողջական վիճակի, հիվանդության մասին որևէ տեղեկություն չհայտնել: Ես խոստացել եմ ու պարտավոր եմ պահել խոստումս»: