Ինչպես որոշել երեխայի սեռը մինչև հղիությունը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱղջիկ, թե տղա, այս հարցը թերևս ամենաշատն է հուզում ապագա ծնողներին: Հարցը հատկապես արդիական է դառնում երկրոդ և հետագա հղիություններից առաջ: Գիտությունը դեռ չի գտել այն միջոցը, որ հարյուր տոկոսով կերաշխավորի երեխայի սեռը մինչև հղիությունը, փոխարենը կան տարբեր ժողովրդական հաշվարկներ, որոնք խոստանում են ճիշտ արդյունք:
Դրանցից առաջինն, այսպես կոչված, արյան թարմության մեթոդն է: Ըստ այս մեթոդի տղամարդու արյունը փոխվում, թարմանում է 4, իսկ կանանց արյունը` 3 տարին մեկ: Բեղմնավորման ժամանակ հարկավոր է կնոջ տարիքը բաժանել 3-ի, իսկ տղամարդունը` 4-ի: Ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնաց, ուրեմն նրա արյունն ավելի թարմ է և, ըստ այս մեթոդի, հենց այդ սեռի երեխա էլ ծնվելու է: Բայց կան որոշակի դիտարկումներ, եթե ամուսիններից որևէ մեկն ունեցել է արյան լուրջ կորուստ, ապա հաշվարկը պետք է անել ոչ թե ծնված տարեթվով, այլ արյան կորստի:
Մեր հասարակության մեջ տարածված են նաև չինական և ճապոնական մեթոդները: Դրանց հաշվարկի հիմքում կնոջ տարիքն է ու ամիսը, որի ժամանակ պետք է տեղի ունենա բողմնավորումը: Ըստ այդ մեթոդի, եթե, օրինակ, կինը 25 տարեկան է, ծննդյան ամիսը փետրվարը, իսկ հղիությունը պլանավորվում է օգոստոսին, ապա այս բոլոր թվերը պետք է գումարել իրար (25+2+8), եթե արդյունքում ստանում ենք զույգ թիվ, ապա աղջիկ է ծնվելու, իսկ կենտ թվի դեպքում` տղա: Կա նաև մեկ այլ հաշվարկ, որի համաձայն, եթե բեղմնավորումը տեղի ունենա կնոջ ձվազատման որոշակի օրերի, ապա սա ևս կարող է որոշել ապագա երեխայի սեռը:
Ձվազատումից անմիջապես առաջ կամ հետո եթե բեղմնավորում լինի, ապա տղա երեխա ունենալու հավանականությունը մեծ է: Իհարկե այս բոլոր մեթոդները գիտական հաստատում չունեն և հարյուր տոկոսանոց ադյունք ապահովել չեն կարող, իսկ, ընդհանրապես, եթե անգամ հաշվարկի արդյունքում ծնվելու է ոչ ձեր նախընտրած սեռի երեխա, միևնույն է, նրան հարկավոր է սպասել անսահման մայրական սիրով: