Պատմության այս օրը (հուլիսի 19)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Նիկարագուա՝ Հեղափոխությանօր, Մյանմա՝ Ազանինեյ:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1919 - հայ-թուրքական պետերազմի ընթացքում Ղարաքեշիշյանի շարասյանը հաջողվել է դուրս գալ Բաշ-Նորաշենի շրջափակումից և տեղի հայ բնակչության հետ բարձրանալ Արփա-չայի հունով դեպի Էրիվանի և Դարալյագազի բարձրադիր հատվածներ։
1934 – վախճանվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Սիպիլը Զաբել Հովհաննեսի Խանջյանը:
2004 - սկսվել է Իրան – Հայաստան գազամուղի իրանական 100 կիլոմետրանոց հատվածի կառուցումը:
2005 - կայացել են ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ, որտեղ ամենաշատ ձայներ ստացել է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը։
2007 - կայացել է ԼՂՀ նախագահական չորրորդ ընտրությունները։ ԼՂՀ նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը։
- Ճանապարհային ոստիկանությանը հայտարարել է «գոլդ» պետհամարանիշները աճուրդով վաճառելու որոշման մասին:
2010 – վախճանվել է գրող, արձակագիր Ռաֆայել Նահապետյանը:
2011 – վախճանվել է նշանավոր կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:
2012 - Լեռնային Ղարաբաղում անց են կացվել նախագահական ընտրություններ` գործող նախագահ Բակո Սահակյանը վերընտրվել է:
2014 - երեկոյան մի խումբ անձանց կողմից ծրագրված հարձակում է իրականացվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների վրա:
2016 - ՊՊԾ գնդի գրավում. Սարի թաղում նախորդ օրը ոստիկանության ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումից հետո հարուցվել է քրեական գործ:
2017 - Լեռնային Ղարաբաղի նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը: Երկու թեկնածուների միջև ձայները բաշխվել են 28-4 հարաբերակցությամբ:
2019 - Դատավորները իրականացրել են ԲԴԽ նախագահի ընտրություն։ Գաղտնի քվեարկությամբ նախագահ է դարձել Ռուբեն Վարդազարյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
3228 մ.թ.ա. - ծնվել է հինդուիզմի աստվածներից մեկը համարվող, Վիշնու աստծո ութերորդ ավատար Կրիշնա-Ջանմաշտամը:
711 – Գվադալետեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները հաղթանակ են տոնել վեստգոթերի նկատմամբ և դրանով սկսվել է Պիրենեյան թերակղզու գրավումը արաբական խալիֆայության կողմից, խալիֆության օկուպացիան տևել է շուրջ 800 տարի:
810 - ծնվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերը կազմող իմամ ալ-Բուխարին:
1374 - վախճանվել է իտալացի բանաստեղծ Ֆրանչեսկո Պետրարկան: Франческо
1551 - Կարլսբուրգյան պայմանագրով հաստատվել է գաբսբուրգների իրավունքը Հունգարիայի և Տրաանսիլվանիայի նկատմամբ:
1553 - 9 օր կառավարած անգլիայի թագուհի Ջեյն Գրեյը գահընկեց է արվել, նոր թագուհի է թագադրվել Մարիա Թյուդորը:
1650 – թուրք դեսպան Օսման-աղան Չիգիրինում ռազմական դաշինք է կնքել Բոգդան Խմելնիցկու հետ:
1695 - Մեծ Բրիտանիայում հրատարակվող և ժողովրդականություն վայելող «Ինչպե՞ս բարելավել տնտեսությունը և առևտուրը» ամսագրում հայտնվել է առաջին ամուսնական հայտարարությունը:
1696 – Ազովի թուրքական կայազորի անձնատուր լինելուց հետո Պետորս 1-ինը գրավել է այն:
1789 – այն ժամանակ դեռևս քիչ հայտնի պատգամավոր Ռոբեսպիեռը ելույթ է ունեցել պաշտպանելով հեղափոխականներին:
1814 – Անգլիացի ծովագնաց Ֆլայնդերզը իր գրքում առաջին անգամ Կանաչ մայրցամաքը անվանել է Ավստրալիա (գրքի հրապարակումից 24 ժամ անց նա վախճանվել է):
1814 – ծնվել է ամերիկացի կոնստրուկտոր և արդյունաբերող, հրազգային զենքի արտադրության ընկերության ստեղծող Սեմյուել Կոլտը:
1834 – ծնվել է ֆրանսիացի հռչակավոր գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ Էդգար Դեգան:
1870 - Սուրբ աթոռը դոգմա է հրապարակել պապի անսխալության վերաբերյալ:
- սկսվել է ֆրանսա-պրուսական պատերազմը:
1893 – ծնվել է ռուս հայտնի գրող, բանաստեղծ, դրամատուրգ Վլադիմիր Մայակովսկին:
1900 - բացվել է Փարիզի մետրոպոլիտենը:
1908 – Լոնդոնի Սուրբ Պետրոսիտաճարում եպիսկոպոսը օրհնելով օլիմպիական խաղերը ասել է. «Կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը»:
1918 - ուժի մեջ է մտել ՌՍՖՍՀ-ի առաջին սահմանադրությունը:
1924 - լույս է տեսել «Կարմիր սպորտ» թերթի առաջին համարը (հետագայում «Սովետական սպորտ»):
1926 – Եկատերինսլավը վերանվանվել է Դնեպրոպետրովսկի:
1938 – ծնվել է խորհրդային և վրացական դերասան, երգիչ, սցենարիստ, ռեժիսոր, երգերի հեղինակ Վախթանգ Կիկաբիձեն:
1941 - Ստալինը նշանակվել է ԽՍՀՄ-ի պաշտպանության ժողկոմիսար:
1943 – Ուինստոն Չերչիլը ներկայացրել է այսբերգները որպես լողացող օդանավակայաններ օգտագործելու պլանը:
1949 – Լաոսը անկախացել է Ֆրանսիայից:
1963 – Ինդոնեզիան հայտարարել է, որ Հնդկական օվկիանոսը վերանվանում է Ինդոնեզիական օվկիանոսի:
1980 – Մոսկվայում տեղի է ունեցել 22-րդ օլիմպիական խաղերի բացումը:
1996 – ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մեկնարկել են 26-րդ ամառային օլիմպիական խաղերը:
2003 – տեղի է ունեցել լեզվի առաջին հաջողված փոխպատվաստումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը