Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է. 

Հեղինե Բիշարյան, Կարեն Բոթոյան, Ռուստամ Գասպարյան և Արտաշես Գեղամյան: Ահա այն պատգամավորները, որոնց այսօր կանդրադառնա «Փաստը»: 

ՕԵԿ–ական Հեղինե Բիշարյանը նշվածների մեջ թերևս միակն է, ով աչքի է ընկնում ելույթների և հարցերի առատությամբ՝ 147 հարց և 118 ելույթ: Բիշարյանը իր պատգամավորական մանդատը ստանձնելուց հետո կողմ է քվեարկել 525, դեմ՝ 70 և ձեռնպահ մնացել 151 անգամ, բացակայել է 62 նիստից:

Հանրապետական կուսակցության անդամ Արտաշես Գեղամյանն էլ միակն է, ով ամենից շատ է կողմ քվեարկել՝ 844 անգամ: Գեղամյանը դեմ է քվեարկել 9–ն անգամ, ձեռնպահ մնացել՝ 1: Վերջինս նաև որոշակի ակտիվություն է դրսևորել՝ 14 անգամ հարց տալով և 29–ն անգամ էլ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից: 

Ոչ մի անգամ հարց չեն տվել և ելույթ չեն ունեցել ԲՀԿ–ական Ռուստամ Գասպարյանը և խմբակցություններում չընդգրկված Կարեն Բոթոյանը: Գասպարյանը խորհրդարանում քննարկվող օրինագծերի նախաձեռնությունների օգտին քվեարկել է 404, իսկ Բոթոյանը՝ 795 անգամ: Գասպարյանը ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ 205 անգամ ընդհանրապես չի քվեարկել, իսկ 221 անգամ էլ բացակայել է նիստերից: Ի տարբերություն նրան, Բոթոյանն ավելի օրինակելի ձևով է ներկայացել ԱԺ նիստերին՝ անցած չորս տարիների ընթացքում բացակայել է ընդամենը 72 անգամ:

Հեղինե Բիշարյանը ԱԺ–ում թեժ քննարկման առարկա դարձած օրինագծերից դեմ է քվեարկել 2017 թ. բյուջեին, կառավարության ծրագրի օրինագծին քվեարկելուց ձեռնպահ է մնացել, իսկ «1000 դրամների» օրինագծին էլ՝ կողմ: Թվով ինը օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ է՝ տնտեսական, կրթական, առողջապահական և այլ ոլորտների: Դրամական միջոցները անցած չորս տարիների ընթացքում գրեթե մնացել են անփոփոխ՝ 2015 թ. տվյալներով նա 14 միլիոն 512 հազար դրամ ունի:

33–ամյա Բոթոյանը նախաձեռնություններ չունի: Չնայած իր երիտասարդ տարիքին բավական մեծ կարողությունների տեր մարդ է՝ ըստ 2015 թ. հայտարարագրի նա 47 միլիոն դրամ ունի իր հաշվին: Բոթոյանը թեև հիմա ներկայանում է որպես անկախ պատգամավոր, բայց սրանից մի քանի տարի առաջ նա ՕԵԿ–ի կազմում էր: 2014 թ. մայիսի 22–ին վերջինս հայտարարեց, որ դուրս է գալիս ՕԵԿ–ից՝ կողմ քվեարկելով Կառավարության ծրագրին:

Ռուստամ Գասպարյանը իր գործընկերոջ պես նույնպես ոչ մի օրենսդրական նախաձեռնություն չի բերել Ազգային ժողով: Ինչ վերաբերում է նրա դրամական միջոցներին, ապա ինչպես պատգամավորական մանդատը ստանձնելու, այնպես էլ 2015 թ. հայտարարագրի տվյալներով՝ նա «հետ գցած» ոչ մի կոպեկ չունի: 

Որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել նաև ՀՀԿ–ական Արտաշես Գեղամյանը: Իր պատգամավորության տարիներին վերջինս նաև աղքատացել է՝ դրամական միջոցները 24 միլիոնից հասցնելով 7–ի: Նշենք, որ նա հայտնի է իր ռուսամետ հայացքներով՝ իր հեղինակած բազմաթիվ գրքերում գրում է, որ Հայաստանի Հանրապետության ապագան միայն Ռուսաստանի հետ է և առանց որի ՀՀ–ն չի կարող գոյատևել:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Քանի՞ տուժած կա «Դոմուս»-ում հրդեհիցՀայտնի է «Դոմուս» կահույքի սրահի հրդեհի պատճառը Չի հասել ջրի ծորակին․ նոր մանրամասներ 15-ամյա երեխայի մահվան դեպքից «Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհովԲաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին Իրանը փորձարկել է ատոմային զենք և Հայաստանում երկրաշարժ առաջացրելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դելամեն կոնյակ Դպրոցներից մեկում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների«Դիվանագիտական ​​կոռեկտությունը որպես թուլություն». Հայաստանի իշխանությունների փափկասունությունը կանդրադառնա երկրի վրա«Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլուցիային»   «Ռոսիա 1»-ի լրատվականն առավոտից չի աշխատում. խոշոր հարձակում՝ ռուսական ալիքների վրաԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ. պատմության այս օրը (07 հոկտեմբեր)Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է այսօրԱդրբեջանում զինվոր է մահացել ՆԳՆ-ն զգուշացնում է Լավ լուր՝ մետրոից օգտվողների համար«Վահեն շատ լավ տղա էր»․ մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 42-ամյա կինը մահացել էՀոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինիՌԴ-ում կիրակի գիշերը ցրտահարություններ են սպասվում. սնդիկի սյունը կիջնի մինչև -2°C Ինքնասպան եղած զինվորը գրություն էր թողել․ մանրամասներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի ԻրանինԱյսօր «Արցախի հերոս», ազատամարտիկ Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի ծննդյան օրն է Աշխարհում կառաջանա նոր ամենափոքր պետությունըՄինչև հոկտեմբերի 30-ը նշված հատվածները փակ կլինեն Առաջիկա օրերին գազ չի լինելու «Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից Խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունները մտել են վճռական վերջնական փուլ․ Էլչին Ամիրբեկով
Ամենադիտված