Սամվել Կարապետյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանն իր շուրջ է հավաքում կառավարության վերջին փոփոխությունների հետևանքով պաշտոնանկ արված առանցքային պաշտոնյաներին։ Քավոր-սանիկային հարաբերությունների շնորհիվ՝ Կարապետյանին հաջողվել է շատ նրբորեն, անգամ Հովիկ Աբրահամյանին և Գագիկ Բեգլարյանին ընդգրկել վարչապետ Կարեն Կարապետյանի աջակիցների թիմում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի 2018-ի վարչապետական հավակնությունների։
Հենց այս համատեքստում հասկանալի է դառնում ԳՄ կազմում վերջին առանցքային փոփոխությունները։