Ծանոթ ու միարժամանակ անհայտ … երաժշտական գործիք ֆանֆար
ՄՇԱԿՈՒՅԹՖանֆարը փողային ընտանիքի պղնձե երաժշտական գործիք է: Արվեստում ֆանֆարը դարձել է մի տեսակ ատրիբուտ, որը նշանակում է մեծ սկիզբ կամ ավարտ, բայց ֆանֆարների ձայնը կարելի է լսել ոչ միայն բեմում: ֆանֆարների խանդավառ ձայնը ազդարարում է գործողությունների, տեսարանների սկիզբ ֆիլմերում և համակարգչային խաղերում: Այդ գործիքը մթնոլորտը փոխանցելու, ցուցադրելու հիմնական գործիքներից մեկն է:
ֆանֆարի պատմությունը սկիզբ է առել այն ժամանակներից, երբ մեր նախնիները պատերազմական շեփորներ կամ որսորդական եղջյուրներ են օգտագործել հեռավորության վրա ազդանշաններ փոխանցելու համար: Ֆանֆարի նախատիպը եղջերափողն է, որը պատրաստվել է փղոսկրից և օգտագործվել է հիմնականում որսորդների կողմից տագնապ ազդարարելու համար: ֆանֆարի նման երաժշտական գործիքներ ունեցել և ունեն շատ ժողովուրդներ, այդ թվում հնդիկները և ավստրալիական աբորիգենները, որոնց մոտ նման գործիքները կազմել են մշակույթի բաղկացուցիչ մաս, քանի որ նրանք ոչ միայն այդ գործիքները օգտագործել են ինչ որ բան ազդարարելու համար, այլ նաև ծեսերում, և դրանք եղել են մշակութային կյանքի կարևոր գործիքներից մեկը: Շամանները ֆանֆարների միջոցով օրհնել են իրենց ցեղակիցներին հաջող որսի համար և նրանց բազկին նոր ուժ հաղորդել:
Բայց այդ ժամանակները անցել են: Եվ չնայած ֆանֆարները և եղջերափողերը այն ժամանակ օգտագործվել են ֆեոդալների ու թագավորների կողմից, բայց թատրոնների գալուստով երաժշտական արհեստի ռահվիրաներն են սկսել ակտիվորեն օգտագործել պարզունակ երաժշտական գործիքներ, այդ թվում նաև ֆանֆարներ:
18-րդ դարում ֆանֆար երաժշտական գործիքը ձեռք է բերել իր ավարտված տեսքը: Գործիքը բաղկացած է երկարավուն շեփորից, որը արտաբերում է կարճ ու աղմկոտ ձայն՝ արագորեն կրկնվող ակորդներով: ֆանֆարներ օգտագործվել են շատ հայտնի կոմպոզիտորների երաժշտական գործերում, իսկ թատրոններում դրանցով ազդարարել են բեմադրության սկիզբը կամ վեհ ավարտը, ավելի հազվադեպ նաև որպես մարտական տեսարանների երաժշտական նվագակցում:
Հեռուստատեսության գալուստով գործիքը պահանջված է դարձել կինոարվեստում: Բացի այդ ֆանֆարների ձայնը կարելի է լսել ոչ միայն հեռուստաէկրաններից, այլ նաև կինոթատրոններից և մյուզիքլներից: Այսպիսով, որոշ ռոք խմբեր դրանք օգտագործում են որպես ակորդ իրենց երգերի համար, իսկ ռեփի մեջ ֆանֆարային նվագի օգտագործումը հիմք է դարձել ռեփ արտիստների կատարումների մեծ մասի համար: Տեսախաղերի գալուստով ֆանֆարներն ուղղակի անփոխարինելի են դարձել մարտական տեսարանների երաժշտական նվագակցության, ինչպես նաև խաղի սկզբի և որոշակի փուլի ազդարարաման համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը