Անհնար է կարդալ ու չհուզվել...Բժիշկ, խնդրում եմ լռեք…
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՊարտադիր չէ, որ բժիշկն ինչ որ բան ասի ու ամենևին էլ պարտադիր չէ, որ լրագրողը հարց ուղղի նրան:
«Նաիրի բժշկական կենտրոնում» ես ու բժիշկը զրուցում էինք.
-Ինձ տեղեկացրել են, որ Արմեն Երիցյանը հոսպիտացված է ձեզ մոտ ու վիճակը շատ ծանր է, գիտակցություն չունի:
- Այո, ինքը վերակենդանացման բաժնում է,- ասաց նա:
Ուրիշ ոչինչ:
Մոտ մեկ րոպե լուռ նայում էինք իրար: Նա սպասում էր հարցի ու զարմանում էր, որ ոչինչ չեմ հարցնում: Իսկ ես նոր բանի չէի սպասում:
Լռությունը խոսուն էր:
Առաջին անգամ չէ, որ անխոս հասկացել եմ բժշկին և երբ ցանկացել է խոսել, ասել եմ՝ բժիշկ, մի խոսեք… խնդրում եմ լռեք: Հիմա էլ, երբ կամենար խոսել, նույնը կասեի՝ խնդրում եմ լռեք…
-Երևի գիտեք ամեն ինչ,- ասաց:
- Արդեն գիտեմ:
Վշտի ժամանակ լեզուն ավելորդ է դառնում: Խոսում են աչքերը:
Արմեն Երիցյանը չկա:
Ես սա հասկացա այն ժամանակ, երբ առավոտյան առաջին տեղեկատվությունը տվի՝ նախարարը գտնվում է ծանր, անգիտակից վիճակում:
Նյութի աղբյուրն` այստեղ